23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գարդասիլ արտադրող կազմակերպության պաշտոնական պատասխանը եղել է, որ 26 տարեկանից բարձր տարիքի տղամարդկանց խորհուրդ չի տրվում պատվաստել /տեսանյութ/

Հուլիսի 5-ին «Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» ՔՀԿ կոալիցիան մասնակցեց 5-րդ Միջազգային բժշկական համագումարի շրջանակում իրակացված «Մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) պատվաստման համաշխարհային փորձը` տեղական համատեքստում» թեմայով քննարկմանը, որը վարում էին Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի գիտական ղեկավար Արա Բաբլոյանը , Հայկական բժշկական կոմիտեի նախագահ Վիգեն Սեփիլյանը, Նյու Յորքից ժամանած փորձագետ Սամուել Բադալյանը, ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը, արգենտինահայ բժիշկ Դանիել Ստամբուլյանը:

Քննարկման ընթացքում ՀԱԱԽ նախագահ Գևորգ Գրիգորյանը ևս մեկ անգամ ներկայացրեց, որ կոլաիցիան պաշտոնական հարցում է ուղղել ամերիկյան MERK ընկերությանը, որը հանդիսանում է Գարդասիլ պատվաստանյութի արտադրողը, և որ կազմակերպությունը պաշտոնական պատասխան է եղել, որ 26 տարեկանից բարձր տարիքի տղամարդկանց խորհուրդ չի տրվում պատվաստել:

ՀԱԱԽ նախագահի հնչեցրած այն հարցին, թե արդյոք ճիշտ է տղամարդկանց շրջանում պատվաստումներ իրականացնելը, եթե չկա բավարար ապացուցողական հիմք և ճշտգրիտ փաստեր պատվաստանյութի ունեցած կողմնակի ազդեցությունների մասին, Նյու Յորքից ժամանած փորձագետ Սամուել Բադալյանը պատասխանեց, իրենք ունեն ընդամենը մի հետազոտություն, որը ցույց է տալիս, թե 26-ից 45 տարեկան տղամարդկանց պատվաստումը անվտանգ է և դա բավարար է:

ՀԱԱԽ անդամ «Կառուցողական ստոմատոլոգիա» ՀԿ նախագահ Հովհաննես Գևորգյանը նույնպես հանդես եկավ ելույթով` ներկայացնելով միջազգային վիճակագրական տվյալներ Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Սկանդինավյան երկրների, Շվեդիայի և Նորվեգիայի օրինակներով, որտեղ կիրառվել է բոլորիս քաջ հայտնի ՄՊՎ պատվաստանյութ, և գրանցվել արգանդի պարանոցի քաղցկեղի ցուցանիշի աճ: Նրա այն հարցին, թե ինչպես կմեկնաբանեն այս իրողությունը, արգենտինահայ բժիշկ Դանիել Ստամբուլյանը պատասխանեց.

– Սխալ է կարծել, որ պատվաստել նշանակում է հարցն արդեն լուծվել է: Պատվաստումից հետո կինը պետք է սքրինինգ հետազոտություններ անցնի, լինի վերահսկողության տակ: Պատվաստումը իջեցնում է հիվանդության տոկոսը, սակայն չի վերացնում այն:

Մեր գործընկերոջ մյուս դիտարկմանը, որ Ճապոնիան իր օրակարգից հանել է պատվաստումները, Իմունո-կանխարգելման ազգային ծրագրերի ղեկավար Գայանե Սահակյանը հակադարձեց, որ այսօր պատվաստումային ծածկույթը Ճապոնիայում կազմում է մեկ տոկոս, բայց սա չի նշնակում, որ պատվաստումներն հանվել են երկրի օրակարգից:

ՀԱԱԽ կոալիցիան հայտնում է իր մտահոգությունը այս հարցին պրոֆեսորի մոտեցման վերաբերյալ, քանի որ նա հարցին պատասխանելիս սահմանափակվեց միայն մեկ աշխատության մասին բարձրաձայնելով, որը չի համապատասխանում ուղեցուցային 1A, 1B խորհրդատվական աստիճանին (ապացուցողականության վստահելի աստիճան), այլ հանդիսանում է խորհրդատվական 4-րդ աստիճանից ավելի քիչ վստահելի:

Հերթական անգամ ՀԱԱԽ կոալիցիան կոչ է անում ՄՊՎ պատվաստումների խնդիրը քննարկել մասնագիտական հարթակում:

«Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» ՔՀԿ կոալիցիայի մամլո ծառայություն:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ