02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

«Արտաքին քաղաքականության մեջ չի կարելի կորցնել սեփական շահերի համակարգում ազդեցության գործոն լինելու հանգամանքը». Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քաղաքական գործիչը, որը չի հասկանում աշխարհաքաղաքականության էությունը, նման է երեխայի, ում ծնողները չեն զգուշացրել, որ չի կարելի որևէ տեղ գնալ օտար քեռիների ու մորաքույրների հետ:

Տարածաշրջանում և համաշխարհային քաղաքականության մեջ նոր փոփոխություններ են տեղի ունենում, ինչը բավականաչափ բարդ է հասկանալ: Պետությունների քաղաքական շահերը նոր վերադասավորումներ են ունենալու, փոխվում են նաև դերակատարներն ու ազդեցության գոտիները: Գերտերությունների շահերը բազմաշերտ են և թաքանահարույց: Խիստ հետևողական պետք է լինել, և պատրաստ ցանկացած անակնկալ զարգացումների, որոնք նաև կարող են անսպասելի մարտահրավերներ բերել մեզ համար:

Նմանատիպ իրավիճակներում մենք “պրիմիտիվ պետության” կարող ենք վերածվել, որի շահերը կարող են նույնիսկ անտեսված ու անկարևոր համարվել: Արտաքին քաղաքականության մեջ չի կարելի կորցնել սեփական շահերի համակարգում ազդեցության գործոն լինելու հանգամանքը: Այլապես օտարի շահերի գեներացիայից կարող ենք չօգտվել, իսկ փոխարենը՝ հետևանքներից տուժվել: 20-րդ դարի մեր պատմության դասերը պետք է լավ սովորել, ու չգայթակղվել “заграница нам поможет” օստապբենդերյան սկզբունքով»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ