15 Հունիսի, Saturday, 2024
KFC

Աշոտյան-Զոլյան դատական նիստը` վաղը

ԿԳ նախարար Արմեն Աշոտյան- Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյան դատական հերթական նիստը տեղի կունենա վաղը Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ափինյանի նախագահությամբ:

Այսօր այս մասին լրագրողներին տեղեկացրել է Սուրեն Զոլյանը եւ հավելել, թե վաղը պարզ կլինի, Արմեն Աշոտյանը “պետական այր է, թե  սովորական խաբեբա”: Բանախոսն ասել է, որ վաղը դատարանը կքննարկի ԿԳ նախարարի կողմից իրեն ուղղված երկրորդ խիստ նկատողության եւ պաշտոնանկության մասին որոշման հետ կապված հարցերը: Դատարանում, Զոլյանի խոսքով, կպարզվի նաեւ, թե ԿԳ ներկայացուցիչներն ինչ հիմքով են ստուգումներ իրականացրել համալսարանում:

Հիշեցնենք , որ Սուրեն Զոլյան –Արմեն Աշոտյան վեճը հանգուցալուծվեց Զոլյանի պաշտոնանկությամբ: Վերջինս, առանց ԿԳ նախարարի թույլտվության, բացակայել էր համալսարանից, ինչի պատճառով արժանացել էր Արմեն Աշոտյանի կրկնակի խիստ նկատողությանը եւ արդյունքում ազատվել աշխատանքից: Սուրեն Զոլյանը նախարարի որոշումն ապօրինի է համարում եւ վիճարկում դատարանում: Նշենք նաեւ, որ ԵՊԼՀ նոր ռեկտոր ընտրվեց Գայանե Գասպարյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ