22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Օշականցի Գևորիկն ու մի քանի այլ ՛՛օրենքով գողեր՛՛ անհարմար իրավիճակում են հայտնվել. Ժամանակ

Մի քանի օր է արդեն` լրատվամիջոցներում, եւ ոչ միայն, ակտիվորեն քննարկվում է քրեական հեղինակությունների հերթական ՛՛ռազբորկան՛՛ եւ դրա արդյունքում առաջացած աժիոտաժը:

Այդ հրապարակումների համաձայն` Օշականցի Գեւորիկը վիճաբանություն է ունեցել քրեական աշխարհում հայտնի հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի հետ, որի արդյունքում Օշականցի Գեւորիկը ծեծի է ենթարկվել Լյովիկի կողմնակիցների կողմից, որը համարվում է ոչ պատվաբեր այդ աշխարհի ներկայացուցիչների համար:

Հերթական ՛՛ռազբորկան՛՛ կանխելու համար քրեական աշխարհի ներկայացուցիչներին ՛՛շատ բարձր մակարդակով՛՛ ասվել է, որ հեռանան Հայաստանից, այլապես դա կարող է ավելի վատ հետեւանք ունենալ նրանց համար: Օշականցի Գեւորիկին ծեծի ենթարկողները արդեն իսկ Հայաստանում չեն, իսկ այդ ՛՛ռազբորկային՛՛ մասնակից մյուս անձինք՝ ՛՛Զապ՛՛ մականունով Անդրանիկ Սողոյանը, Զապի քրոջ որդին եւ Օշականցի Գեւորիկը փորձել են հեռանալ Ռուսաստան, սակայն բավական անհարմար վիճակում են հայտնվել: Նրանց թույլ չեն տվել հատել ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ