25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հուլիսի 1-ից գազը կթանկանա

Հուլիսի 1-ից Գազպրոմը 1,4% -ով  բարձրացնելու  է գազի գինը:  Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը:  2018 թվականին արժեքի վերահաշվարկի արդյունքում գնի  փոփոխություն եղել է 3,4%-ով, իսկ 2020 թվականին պլանավորվում է 3% աճ: 2019 թվականի ինդեքսացիայի համար հաշվի է առնվելու հունվարից ԱԱՀ-ի բարձրացումը:

Հիշեցնենք,նախօրեին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի 23-րդ լիագումար նիստի շրջանակներում Փաշինյանը հանդիպում էր ունեցել Պուտինի հետ, որի ժամանակ քննարկվել է նաեւ գազի գինը։

«Շատ կարեւոր է, որ մենք կարողանանք գազի այնպիսի գին համաձայնեցնել, որը չարգելակի մեր տնտեսության տեմպը: Ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք համաձայնության գալ, քանի որ մենք Ռուսաստանի հետ ոչ սովորական հարաբերություններ ունենք, ռազմավարական հարաբերություններ եւ կարծում եմ, որ պետք է լուծել նաեւ գազի վերաբերյալ ռազմավարական հարցը»,-հայտարարել էր Հայաստանի վարչապետը։ 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ