25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Թուրքիան պատասխանատվություն է կրում Սիրիայում տեղի ունեցող արյունահեղության համար. Բաշար ալ-Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը մեղադրել է Թուրքիայի իշխանություններին իր երկրում տիրող անկարգությունների համար, հաղորդում է “Reuters”-ը: Սիրիական  “Addounia” հեռուստաալիքի եթերում ալ-Ասադը հայտարարել է, որ “Թուրքիան անմիջական պատասխանատվություն է կրում Սիրիայում տեղի ունեցող արյունահեղության համար”:

Հուլիսի 31-ին թուրքական կառավարությունը հայտարարել էր, որ պատրաստ է պաշտպանել սիրիական Հալեպ քաղաքի փախստականներին: Օգոստոսի 2-ին Թուրքիան հայտնել էր, որ իր զորքերը Սիրիա կներխուժեն 2 դեպքում` եթե Սիրիայում սկսվի զանգվածային հումանիտար աղետ կամ եթե այնտեղ ապաստան ստանան Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայինները: Իսկ օգոստոսի 20-ին Թուրքիան կոչ էր արել ՄԱԿ-ին սիրիական փախստականների համար բուֆերային  տարածք հատկացնել Սիրիայի հյուսիսում:

Թուրքիան նաեւ սպառնացել էր ուժ գործադրել հյուսիսային Սիրիայում հաստատված Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայինների դեմ: Օգոստոսի 9-ին թուրքական իշխանությունները մեղադրեցին Սիրիայի կառավարությանը քուրդ գրոհայիններին աջակցելու մեջ` հայտարարելով, որ Սիրիան նրանց զենք է մատակարարում:

Բացի այդ, Թուրքիայում գործում է սիրիական ապստամբների օգնության կենտրոն, որը կազմակերպվել է Անկարայի, Վաշինգտոնի եւ մի քանի արաբական երկրների  նախաձեռնությամբ:

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցների եւ ընդդիմադիրների հակամարտությունը շարունակվում է  2011-ի մարտից: Այս ընթացքում իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով զոհվել է ավելի քան 25 հազար մարդ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ