23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«ՎԵՏՕ»-ն կոչ է անում ՀՀ բոլոր քաղաքական ուժերին մոբիլիզացվել օտարերկրյա գործակալական ցանցը մեր երկրից դուրս մղելու պայքարի շուրջ

Ինչո՞ւ է արգելվում Սորոսի գրասենյակի դիմաց խաղաղ ակցիա իրականացնել

Այսօր՝ հունիսի 3-ին, կայացավ «ՎԵՏՕ» քաղաքական շարժման հերթական ակցիան Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ» Հայաստանի գրասենյակի դիմաց: Հերթական անգամ ոստիկանական մեծաթիվ ուժեր փակել էին դեպի Սորոսի գրասենյակ տանող մուտքը:

Հունիսի 3-ին կայացած ակցիայից հետո փաստում ենք. 
1.Հայաստանում Սորոսի գրասենյակն ունի շատ ավելի լուրջ նշանակություն, քան պետական բազմաթիվ կառույցներ՝ այդ թվում դատարաններն, Ազգային ժողովը, ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհները և այլն:

  1. Այսօր ոստիկանական ավելի մեծաքանակ ուժեր էին բերվել Սորոսի գրասենյակ տանող մուտքը փակելու համար՝ չթողնելով «ՎԵՏՕ» -ի անդամներին նույնիսկ մոտենալ շենքին, ինչը հերթական անգամ փաստում է, որ Սորոսի գրասենյակի հրահանգով ՀՀ իրավապահ համակարգն ամբողջությամբ կարող է ծառայեցվել օտարերկրյա գործակալական ցանցի շահերի համար:
  2. Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ» -ը որևէ կապ չունեն ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության հետ, ինչի մասին է վկայում այն, որ այդ հիմնադրամի գրասենյակը պաշտպանվում է քաղաքացիական հասարակությունից ոստիկանական ուժերի միջոցով: Հերթական անգամ ապացուցվեց, որ Սորոսի հիմնադրամը Հայաստանում զբաղվում է միայն օտարերկրյա տարբեր շահերի սպասարկմամբ և որևէ կապ չունի ժողովրդավարության հետ:
  3. Վերջին մեկ տարում, ունենալով իշխանության կազմում սեփական կադրերին, Սորոսի գործակալները զբաղված են բացառապես օտարերկրյա կասկածելի հիմնադրամների և կառույցների շահերի առաջմղմամբ և սպասարկմամբ, ինչի արդյունքում նրանք արդեն իրենց են ծառայեցնում ՀՀ իրավական համակարգը՝ ոտնահարելով ՀՀ քաղաքացիների Սահմանադրությամբ ամրագրված իրավունքները:
  4. Ոստիկանությունն այդպես էլ պատասխան չտվեց այն հարցին, թե ինչո՞ւ չի կարելի ակցիա իրականացնել Սորոսի հիմնադրամի գրասենյակի դիմաց՝ հաստատելով մեր այն պնդումը, որ դա արվում է Սորոսի հիմնադրամի տնօրեն Լարիսա Մինասյանի հրահանգով: 
    Հաշվի առնելով վերոնշյալը, հերթական անգամ համոզվում ենք, որ Սորոսի հիմնադրամի պետականաքանդ գործունեությունը մի օր շուտ պետք է դուրս մղվի Հայաստանից: Հետևապես, «ՎԵՏՕ»-ն շարունակելու է իր ակցիաներն ամեն անգամ շատ ավելի մեծ թափով:

«ՎԵՏՕ»-ն կոչ է անում ՀՀ բոլոր քաղաքական ուժերին մոբիլիզացվել օտարերկրյա գործակալական ցանցը մեր երկրից դուրս մղելու պայքարի շուրջ, եթե չեն ցանկանում կիսել պատասխանատվությունը, որի առջև անխուսափելիորեն կանգնելու են բոլոր այն մարդիկ, ովքեր հովանավորում են հակապետական գործունեությամբ զբաղվող հիմնադրամին: «ՎԵՏՕ»-ն դավաճանի պիտակը դաջելու է այդ բոլոր գործակալների ճակատին:

«ՎԵՏՕ»-ի հերթական ակցիայի մասին կտեղեկացնենք շուտով:

Վերջնագիր երկիրը տվող օտարներին
ՎԵՏՕ

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ