21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

”Մենք այդ թիմի հետ ոչ մի գործ չունենք”

 ‘’Ինչը որ Հանրապետական կուսակցության թիմի հետ է առնչվում, մենք այդ թիմի հետ ոչ մի գործ չունենք՝ ոչ քննարկելու, ոչ առաջարկներ անելու, ոչ էլ բանակցելու ուղղությամբ, բազմիցս ասել ենք այդ մասին’’,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք ՀԱԿ-ը առաջարկներ է ներկայացնելու Կառավարությանը ծրագրի վերաբերյալ։ Նշենք, որ Կառավարությանը քաղաքական ուժերին առաջարկել է իրենց ծրագրերը ներկայացնել, ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն արդեն ներկայացրել են առաջարկներ:

‘’Մեր դիրքորոշումը շատ հստակ է՝ Սերժ Սարգսյանն այս երկրում չի կարող որևէ բան անել, վաղուց սպառվել է իր այդ իրավունքը, հնարավորությունները, ռեսուրսները և ամենևին անձի հետ կապված չէ խնդիը: Որևէ կառավարություն այս երկրում չի կարող հիմա որևէ խնդիր լուծել, սպառված են բոլոր ռեսուրսները՝ արտաքին, ներքին, ֆինանսական, մարդկային’’,-հավելեց ՀԱԿ պատգամավորը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ