21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

“Ավան” հոգեկան առողջության կենտրոնում արձանագրված մահվան դեպքի կապակցությամբ նախարարը հրահանգել է

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ տեղի ունեցավ քննարկում մայիսի 5-ին “Ավան”  հոգեկան առողջության կենտրոնում արձանագրված մահվան դեպքի կապակցությամբ։ Մասնակցում էին նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի  անդամները, ինչպես նաև “Ավան” հոգեկան առողջության և Նարկոլոգիական հանրապետական կենտրոնների ղեկավարներն ու հիվանդի հետ առնչություն ունեցած բոլոր բժիշկները։ 

Նախարարին զեկուցվեցին հանձնաժողովի կողմից մինչև այժմ իրականացված ուսումնասիրությունների արդյունքները։ Այնուհետև Արմեն Մուրադյանը մանրամասն հետաքրքրվեց, թե հիվանդի Նարկոլոգիական հանրապետական կենտրոն դիմելու պահից սկսած կազմակերպչական և բուժական ինչ քայլեր են կատարվել։ Նա լրացուցիչ հանձնարարականներ տվեց և հստակ հրահանգեց զերծ մնալ “կոլեգիալ” քողարկումներից։ Նախարարը նաև նշեց, որ դեպքի կապակցությամբ ծառայողական քննություն իրականացնող հանձնաժողովի աշխատանքները լինելու են իր ամենօրյա հսկողության ներքո։

 “Խիստ ցավալի այս դեպքի հետ կապված բոլոր քննարկումները, ձեռնարկված միջոցառումները լինելու են թափանցիկ` չխոչընդոտելով իրավապահ մարմինների աշխատանքը, և մասնագիտական, կազմակերպչական, կարգապահական կամ էթիկայի կանոնների խախտում թույլ տված որևէ մեկը չի խուսափելու պատասխանատվությունից։ Սակայն միջոցներ կձեռնարկվեն միայն հանձնաժողովի,”,-շեշտեց նախարար Մուրադյանը։  

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ