25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ստամբուլյան կոնվենցիան սպառնալիք է․ ի՞նչ է թաքցնում սոցապ նախարարությունը

2019 թ․-ի մայիսի 13-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրապարակեց «Եվրոպայի խորհրդի Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիայի (ստամբուլյան կոնվենցիա) մասին մի նյութ, որտեղ ներկայացրեց, թե կոնվենցիայի մեջ ավանդական ընտանեկան արժեհամակարգի համար սպառնալիք հանդիսացող դրույթներ իբր չկան (http://www.mlsa.am/?p=21702)։ 

Ստորև ներկայացնում ենք հատվածներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պնդումները վտանգների իբր բացակայության մասին և կարմիրով նշված կոնվենցիայի այն հոդվածները, որոնք ուղղակիորեն սպառնալիք են մեր հոգևոր, ազգային և ավանդական ընտանեկան արժեհամակարգի համար։

Նախարարություն 

Չկա ոչ մի վտանգ ընտանիքի կոնցեպտի տեսանկյունից: Կոնվենցիան չի կարգավորում ընտանեկան կյանքը կամ ընտանիքի կառուցվածքը, և պետությունները ստիպված չեն փոխել ընտանիքի մասին ավանդական պատկերացումները:

Պատասխան

Կոնվենցիայում օգտագործվում է «զուգընկերներ» հասկացությունը չնշելով սեռը, որոնք ներկայացվում են որպես ընտանիքի անդամներ, իսկ զուգընկերներներկարող են լինել նաև նույն սեռի անձիք։

Հոդված 3 –Սահմանումները

բ. «ընտանեկան բռնություն»՝ նշանակում է ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բռնության գործողությունները, որոնք կատարվում են ընտանիքի կամ ընտանեկան միավորի ներսում կամ նախկին կամ ներկա ամուսինների կամ զուգընկերների միջև՝ անկախ նրանից, թե արդյոք կատարողը բնակվում է կամբնակվել է տուժողի հետ նույն բնակարանում;

Կոնվենցիայի հոդված 36-ի 3-րդ կետում, հոդված 46-ի «ա» կետում, հոդված 59-ի 1 և 2 կետերում նշվում է, որ մասնակից պետությունները պետք է  ձեռնարկեն օրենսդրական և այլ բնույթի  անհրաժեշտ բոլոր միջոցները  զուգընկերների պաշտպանության համար։

Նախարարություն 

Ավանդույթներն ու արժեքները վտանգի տակ չեն: Կոնվենցիան միմիայն նշում է, որ ավանդույթները, մշակույթը և կրոնը չեն կարող կանանց նկատմամբ բռնությունն արդարացնելու հիմք հանդիսանալ։

Պատասխան

Հոդված 12 –Ընդհանուր բնույթի պարտավորություններ 

  1. Մասնակիցպետությունները պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն՝կանանց և տղամարդկանց վարքագծի սոցիալական և մշակութայինվարվելակերպերում փոփոխություններ մտցնելու նպատակով՝ այն հաշվով, որպեսզի արմատախիլ արվեն այն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթները և մյուս բոլոր այն երևույթները, որոնք հիմնված են կանանց ստորադասվածության կամ կանանց և տղամարդկանց կարծրատիպայինդերաբաժանման գաղափարի վրա։

Արևմտյան չափանիշների համաձայն ընտանիքի ավանդական մոդելը դիտվում է, որպես կարծրատիպ

Օրինակ «Գենդերային հավասարության Եվրոպական ինստիտուտի» համաձայն  գենդերային  կարծրատիպեր  նշանակում են կողմնակալ գաղափարներ, համաձայն որոնց կանանց  և տղամարդկանց  կամայականորեն  վերագրվում են դերեր ևհատկանիշներ իրենց սեռով պայմանավորված և սահմանափակված։ 

https://eige.europa.eu/thesaurus/terms/1222

Այսինքն սա նշանակում է, որ կանանց և տղամարդկանց միջև սեռային տարբերությունները կարող են ջնջվել, իսկ կանայք և տղամարդիկ կարող են ձեռք բերել հակառակ սեռի վարքագիծ (գենդերային ինքնության փոփոխություն՝ սեռափոխություն)։

Նախարարություն 

Կոնվենցիան չի անդրադառնում նույնասեռ ամուսնությունների ընդունմանը:Կոնվենցիան որևէ կերպ չի ազդում ամուսնության մասին ազգային օրենսդության վրա:

Պատասխան

Հոդված 4 –Հիմնարար իրավունքներ, հավասարություն, ոչ խտրականհավասարություն և ոչ խտրական վերաբերմունք 

  1. Մասնակիցպետությունների կողմից սույն Կոնվենցիայի դրույթներիկատարումը, մասնավորապես՝ զոհերի իրավունքների պաշտպանությաննուղղված միջոցները, պետք է ապահովվեն առանց խտրականության, այն է՝անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից, սեռական կողմնորոշումից, գենդերային ինքնությունից, տարիքից, առողջական վիճակից, հաշմանդամության առկայությունից, ամուսնական դրությունից, միգրանտի կամ փախստականի կամ այլ կարգավիճակից:

Միջազգային փաստաթղթերում, մասնավորապես Եվրախորհրդի փաստաթղթերում, հստակ սահմանված է, թե ինչ է նշանակում խտրականություն սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով և ինչ է նշանակում այդ խտրականության արգելք։ 

Համաձայն այդ նորմերի սեռական կողմնորոշման և գենդերային ինքնությանհիմքով խտրականության արգելիքի մեջ մտնում են նաև անձի կողմիցսեփական գենդերի (գենդերային իքնության) ազատ ընտրության իրավունքը, այլ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության քարոզի իրավունքըտեղեկատվության հաղորդման բոլոր միջոցներով, գենդերային ինքնությանհիման վրա ամուսնանալու իրավունքը (օրինակ տրանսգենդեր՝ սեռափոխ անձըամուսնանում է կենսաբանորեն նույն սեռի անձի հետ)։

https://rm.coe.int/discrimination-on-grounds-of-sexual-orientation-and-gender-identity-in/16809079e2

Նախարարություն 

«Երրորդ գենդեր»-ը ներկայացված չէ կոնվենցիայում: Չկա նաև դրա ընդունման որևէ պարտավորություն: Պետությունները միայն պարտավորվում են պաշտպանել տուժողների իրավունքները առանց որևէ խտրականության, ներառյալ սեռը, ռասան, կրոնը, լեզուն, տարիքը, ամուսնական կարգավիճակը, սեռական կողմնորոշումը կամ գենդերային ինքնությունը:

Պատասխան

Կոնվենցիայի հոդված 4-ում սահմանվում է, որ մասնակից պետություններիկողմից  Կոնվենցիայի դրույթների  կատարումը, մասնավորապես՝ զոհերիիրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցները, պետք է  ապահովվենառանց խտրականության անկախ սեռական կողմնորոշումից, գենդերայինինքնությունից։

Միջազգային չափանիշներով խտրականության արգելք սեռականկողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով իր մեջ ներառում է նաև անձիկողմից սեփական գենդերի (գենդերային իքնության) ազատ ընտրությանիրավունք։

https://rm.coe.int/discrimination-on-grounds-of-sexual-orientation-and-gender-identity-in/16809079e2

Նախարարություն 

Գենդերային հավասարության հասնելու և կարծրատիպերի դեմ պայքարելու համար որևէ  կրթական  մոդել  Կոնվենցիան չի պարտադրում: Պետություններն ազատ են հաշվի առնելու իրենց հնարավորություններն՝ առավել համապատասխան կրթական նյութեր և մոտեցումներ ընտրելիս:

Պատասխան

Կոնվենցիայի հոդված 12-ում նշված է, որ մասնակից պետությունները պետք էանհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն՝ կանանց և տղամարդկանց վարքագծիսոցիալական և մշակութային վարվելակերպերում փոփոխություններ մտցնելունպատակով՝ այն հաշվով, որպեսզի արմատախիլ արվեն այննախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթները և մյուս բոլոր այն երևույթները, որոնք հիմնված են կանանց ստորադասվածության կամ կանանց և տղամարդկանց  կարծրատիպային  դերաբաժանման գաղափարի վրա։

Հոգևոր, քրիստոնեական, ազգային և ավանդական ընտանեկան արժեհամակարգը տարիների ընթացքում փոխանցվել է անմիջականորեն սերնդե սերունդ երկու ազգային ինստիտուտների՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և ընտանիքի միջոցով։ Այդ արժեհամակարգը փոխանցվել է նաև պետական կրթական ծրագրերի և առարկաների միջոցով։

Այսինքն, կոնվենցիան պահանջում է կիրառել միջոցներ արմատախիլ անելու համար այն բոլոր ավանդույթներն ու սովորույթները, որոնք դարեր ի վեր փոխանցվել են սերնդե սերունդ և կազմում են մեր հոգևոր, քրիստոնեական, ազգային և ավանդական ընտանեկան արժեհամակարգի բաղկացուցիչ մասերը, այդ թվում նաև կրթական ոլորտում։

Նախարարություն 

Կոնվենցիայի շրջանակներում միգրացիայի և  ապաստանի հայցման քաղաքականությունները հարցականի  տակ չեն դրվում:  Կոնվենցիան ընդունում է, որ միգրանտ և ապաստան հայցող կանայք հատկապես խոցելի են գենդերային բռնության տեսանկյունից, և, ըստ այդմ, կոնվենցիան հայցում է, որ պետությունները հաշվի կառնեն այս կանանց հատուկ կարիքները:

Պատասխան

Գլուխ VII – Միգրացիա և ապաստան

Հոդված 59 –Կացության կարգավիճակ

  1. Մասնակիցպետությունները պետք է ձեռնարկեն օրենսդրական և այլբնույթի անհրաժեշտ բոլոր միջոցները`  ապահովելու համար, որպեսզի այնզոհերը, որոնց կացության կարգավիճակը կախված է ամուսինների կամ զուգընկերների՝ ներպետական իրավունքում դրանց տրված իմաստով, ունեցած կարգավիճակից, ամուսնալուծվելու կամ հարաբերությունը  դադարելու դեպքում, առանձնակի  դժվարություն ներկայացնող  պայմանների առկայությամբ ևդիմումի հիման վրա, ստանան կացության ինքնուրույն թույլտվություն՝ անկախ ամուսնության կամ հարաբերության տևողությունից։ Կացության ինքնուրույն թույլտվություն տալու պայմանները և դրա տևողությունը սահմանվում են ներպետական օրենսդրությամբ։

Հոդված 60 –Գենդերային հիմքով ապաստան ստանալու խնդրանքներ 

  1. Մասնակից պետությունները պետք է ձեռնարկեն օրենսդրական և այլբնույթի անհրաժեշտ բոլոր միջոցները` ապաստան հայցողների համարգենդերային բաղադրիչը հաշվի առնող ընդունման ընթացակարգեր և աջակցության ծառայություններ, ինչպես նաև գենդերային  ուղեցույցներ ևգենդերային բաղադրիչ  ունեցող ապաստան տրամադրելու ընթացակարգերստեղծելու համար, ներառյալ՝ փասխստականի  կարգավիճակ տալու  հարցիլուծումը և միջազգային պաշտպանության մասին դիմումները։

Այսինքն, Կոնվենցիան պարտավորեցնում է մասնակից պետություններին ձեռնարկել օրենսդրական և այլ բնույթի անհրաժեշտ բոլոր միջոցները զուգընկերներին՝ նաև միասեռականներին, գենդերային բաղադրիչի՝ գենդերային ինքնության հիմքով ապաստան, ներառյալ փախստականի կարգավիճակ տալու ընթացակարգերի ստեղծման համար։

Այլ կերպ ասած, Կոնվենցիայի վավերացմամբ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է ապաստան և փախստականի կարգավիճակ տալ արտերկրից Հայաստան ժամանած հազարավոր միասեռական զույգերին, սեռափոխ անձանց և այլ գենդերային ինքնություն ունեցող անձանց համար։

Աղբյուրը՝ luys-info.livejournal.com

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ