01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արցախը գրավյալ տարածք չէ, այլ հերոսների արյունով վերադարձված հայրենի հող. Արամ Ա /տեսանյութ/

Ամբողջական ու միացյալ Հայաստանի տեսլականի առաջին իրագործումն Արցախի միացումն է Հայաստանին: Այս մասին իր պատգամում այսօր նշել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Անթիլիասի Մայր Տաճարում: Պատգամը Սարդարապատի հաղթանակի և Առաջին Հանրապետության տոնի առթիվ էր։ «Հայրենիքը հող ու ժողովուրդ է և նրանց միաձույլ ամբողջությունը: Հետևաբար, հայրենիքը սրբազան արժեք է. այն իր ժողովրդի գոյության ամրոցն է, հզորության աղբյուրը և հավերժության երաշխիքը: Հայրենիքի պահպանումը, հզորացումը ու ծաղկումը և նրա ընդհանրական ու գերագույն շահերին հավատարմությունը յուրաքանչյուր հայի կյանքի առանցքն ու գործի նպատակը պետք է դառնա»,-իր պատգամում նշել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը:

«Այսօր հավատարիմ լինել ամբողջական ու միացյալ Հայաստանի ոգուն ու տեսլական կնշանակի՝ Ղարաբաղը մաս է կազմում Հայաստանի, որպես առաջին գործնական քայլ, որ մեզ առաջնորդում է դեպի ամբողջական ու միացյալ Հայաստանի տեսլականը: Ամբողջական ու միացյալ Հայաստանի իրագործման նախապայմանը ներկա Հայաստանին հզորացումն է»,- ասել է նա՝ հավելելով, որ Արցախն էլ գրավյալ տարածք չէ, այլ հերոսների արյունով վերադարձված հայրենի հող:  

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ