24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Ու դառնացա ես այն բանի համար, որ կյանքս անցել էր․․․» Տարկովսկիների հայելիների փշրանքները

Մոսկվայում լույս է տեսել Մարինա Տարսկովսկայայի հուշագրությունը, որտեղ հեղինակը ընթերցողին ներկայացնում է Տարկովսկիների գերդաստանի պատմությունը։ Բավական շատ հիշողություններ զետեղված են՝ կապված մերձավոր ազգականների մասին։

Գրքում կան հիշողություններ կապված հայտնի բանաստեղծ Արսենի Տարկովսկու, որ Մարինայի հայրն էր, ու եղբոր՝ ոչ պակաս հայտնի կինոռեժսոր Անդրեյ Տարկովսկու հետ։ Գրքում հեղինակը փորձում է բացատրել նաեւ, թե ինչպես է ձեւավորվել այն սխալ մոտեցումը, թե Տարկովսկիները ունեն կովկասյան ծագում։ «Դա ծնվել է հայրիկիս երկու պատումներից։

Մեկը այն մասին էր, թե ինչպես, մի անգամ, բնականաբար մինչեւ հեղափոխությունը, նրա հոր՝ Ալեքսանդր Կալրովիչ Տարկովսկու մոտ, որ ապրում ես Խերսոնի նահանգի Ելիսավետգրադ քաղաքում, գալիս են մարդիկ ու առաջարկում, որ նա ժառանգի Դաղստանում գտնվող անտեր մնացած ինչ որ արծաթե հանքեր ու ձիերի երամակներ։ Բնականաբար պապիկը հրաժարվել է, քանի որ նախ ինքը դեմ է եղել մասնավոր սեփականության որեւէ ձեւին, ու ապա նաեւ հստակ իմացել է իր տոհմագրությունը, եւ այն, որ կապ չի կարող ունենալ Կովկասի հետ։
Հայրիկիս երկրորդ պատումը կապված է 30-ական թթ վերջերին խորհրդային գրողների պատվիրակության հետ Դաղստան այցելության հետ։ Այդ ժամանակ, ինչ որ մի տեղացի ծերունի, լսելով ազգանունը, մոտեցել է հորս ու ասել՝ «դու մեր իշխանն ես»՝ ցանկանալով նրա ձեռքն համբուրել։ Հասկանալի է, որ հորս այդ հայտարարությունը խուճապի է մատնել։ Դե նա հո չէր ցանկանալ հայտնվել ճաղերի հետեւում»։

Այս պատմությունը դուր էր եկել եղբորս ու նա հետեւողականորեն պատմում էր իր ընկերներին որ ունի ինչ որ կովկասյան իշխանական ծագում։ Հայրս էլ ինչ որ պահից մտավ այդ խաղի մեջ»,- գրում է Մարինա Տարկովսկայան։
Ըստ նրա Տարկովսկիները իրականում պատկանել են ազնվական դասակարգի, ծագել Լյուբլինում, ապա 18-րդ դարում տեղափոխվել Վոլին։

Գրքում բավական հետաքրքիր կերպով ներկայացված են հուշեր՝ այլ գրողների հետ հանդիպումներից։ Ու ընթերցողի համար ծանոթ կերպարներն այստեղ լրիվ այլ լույսով են ներկայանում։

«Մի անգամ, Պերեդելկինայում էինք, որ հայրս ինձ էլ իր հետ վերցրեց՝ Կորնեյ Իվանովիչ Չուկովսկուն հյուր գնալուց։ Ես շատ ամաչկոտ էի, ու մեծահասակների ուշադրությունն ինձ համար տառապանքի էր վերածվում։ Ես ահավոր վախենում էի «Չուկովսկի պապիկից» ․․․ Սակայն ամեն ինչ լրիվ այլ կերպ եղավ, քան պատկերացնում էի։ Ամառանոցի մռայլ ու ստվերոտ հատվածում մեզ դիմավորեց ալեհեր ու բարձրահասակ մի ծերունի։ Դեմքի արտահայտությունը մտահոգ էր, գրեթե՝ զայրացած։ Նա բարեւեց մեզ, ինչ որ բան խոսեց հայրիկիս հետ եւ մենք հեռացանք, նույնիսկ տուն էլ չմտնելով։ Իզուր էի վախենում, Չուկովսկին ինձ վրա նույնիսկ ուշադրություն էլ չդարձրեց»։

Իսկ ահա Բորիս Պաստեռնակի հետ հանդիպումը չի ստացվել հենց Տարկովսկայայի մեղքով։ «Նա ինձ թվաց բոլորովին սովորական։ Ալեխառն մազեր, մոխրագույն զգեստ։ Ես նրան չնայեցի էլ, ինչպես հարկն էր։ Սակայն նրա կողմից մի փոքր խուլ ձայնով ասված «Ձեր դեմքն ինձ ծանոթ է» արտահայտությունը» շփոթեցրեց հիմարիս։ Հենց այդ ձայնն ու ինտոնացիան ստիպեցին, որ ես ավելի ուշադիր նայեմ Բորիս Լեոնիդովիչին։ Սակայն նա հրաժեշտ տվեց ու գրեթե փախչելով իջավ աստիճաններից»։ Հեղինակն իր գիրքը անվանել է «հայելու փշուներ»։ Հավանաբար այն պատճառով, որ փշրված հայելին անհնար է վերականգնել։ Սակայն Մարինա Տարկովսկայայի հուշերի փշրանքները բավական ամբողջական պատկեր գծագրում են։
Աս մասին գրում է Regnum-ը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ