01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ամենակարեւորը՝ դուխով. Նիկոլ Փաշինյանն այցելեց դատարանի մոտ հավաքվածներին

Քիչ առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշի նստավայր ժամանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դատարանի մոտ հավաքվածները, որոնք փակել են նստավայրի մուտքը,  սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ վարչապետ», «Արդարություն»:

«Հո չե՞ք մրսել»,-հարցրեց նա ցուցարարներին ու շարունակեց. «Այն, ինչ ունեմ ասելու, ժամը 12-ին ուղիղ եթերում կասեմ: Ես ուզում եմ ի դեմս ձեզ, շնորհակալություն հայտնել բոլոր մեր այն հայրենակիցներին, որոնք իմ կոչին արձագանքեցին: Ներողություն եմ խնդրում, որ չեմ կարող գնալ այցելել: Ուզում եմ հույս հայտնել, որ եթե թրջվել եք, չեք հիվանդանա: Ուզում եմ ասել, որ սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ եւ խոնարհվում եմ բոլորիդ առաջ: Ամենակարեւոր՝ դուխով»:

Ներկաներն սկսեցին վանկարկել՝ «դուխով, դուխով», «Նիկոլ, Նիկոլ»:

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել այսօր առավոտյան, ժամը 8.30–ից փակել բոլոր դարանների մուտքերն ու ելքերը։ Սա մի շարք հասարակական կազմակերպություններ որակել են որպես սահմանադրական կարգի տապալում։ Հայտարարություններով են հանդես եկել մի շարք կուսակցություններ, այդ թվում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ