06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Փաշինյանը մի հսկայա­կան շքախմբով գնաց հասավ Լյուքսեմբուրգ և Բրյուսել, որ Էնտգենի հետ ճա­շի ու Արևելյան գործընկերու­թյան անդամ երկրների ղեկա­վարների հետ ընթրի

«Բավականին հետաքրքիր պատկեր է ստացվում, երբ հետևում ենք վարչապետ Փաշինյանի՝ Լյուքսեմբուրգ և Բրյուսել կատարած այցին: Նախ՝ վարչապետը երևի մի 40 հոգանոց խմբով հասավ Լյուքսեմբուրգ: Ինչ-որ անհասկանալի հանդիպում ունեցավ մեծ դքսության կառավարության ղեկավար Քսավյե Բեթելի հետ, որից հետո, «Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնանդ Էնտգենի անունից, ի պատիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, տրվել է ճաշ»: Հաջորդ կանգառը Բրյուսելն էր: Ըստ պաշտոնա­կան լրատվության. «Նիկոլ Փաշինյանն Արևելյան գործընկերության անդամ երկրների ղեկավարների հետ մասնակցել է Արևելյան գոր­ծընկերության տասնամյակին նվիրված պաշտոնական ընթրիքին: Այս մասին գրում է Իրավունքը: 

Տպավորությունը սա է. Փաշինյանը մի հսկայա­կան շքախմբով գնաց հասավ Լյուքսեմբուրգ և Բրյուսել, որ Էնտգենի հետ ճա­շի ու Արևելյան գործընկերու­թյան անդամ երկրների ղեկա­վարների հետ ընթրի: Համենայնդեպս, բացի այդ ճաշից և ընթրիքից, անհասկանալի է, թե ուրիշ ի՞նչ կոնկրետ նպա­տակ ուներ այս այցը, երբ Փա­շինյանն անգամ Արևելյան գործընկերության տասնամյա­կին նվիրված նիստին չմաս­նակցեց: Ընդ որում, նա Բրյուսելում վերջերս էր եղել, և դժվար թե այս մի քանի օրվա ընթացքում ինչ-որ կարևոր հարցեր կուտակված լինեին, որը քննարկելու համար Փաշի­նյանը հերթական անգամ պե­տական փողերը վատներ ու հասներ Եվրոպայի խորքերը»,-գրում է թերթը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ