22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մեծ աղմուկ լուսանկարի շուրջ: Ինչու է Եվրոպան «պատժում» Փաշինյանին. Փաստ

Նախօրեին մեծ աղմուկ հանեց Արևելյան գործընկերության ծրագրի հիմնադրման տասնամյակին նվիրված հանդիպումից հրա­պարակված պաշտոնական լուսանկարը, որը տեղադրված էր ԵՄ պաշտոնական ֆեսյբուքյան էջերից մեկում և որը, ի դեպ, գովազդվում էր: Նկարը հեռացվեց միայն աղմուկից հետո: 

Նկարում պարզ երևում է, որ ՀՀ վարչապետը շատ անհաջող դիրքում է կանգնած և ընդհանրապես չի երևում կադ­րում: Արարողակարգի և միջազգային հարաբերությունների մասնագետների կարծիքով՝ սա ուղղակի չէր կարող պատահական արվել, նման դեպքերում հաշվարկվում է ամեն ինչ, ամեն դետալ: Առավել ևս «չստացված» լու­սանկարի պաշտոնական հրապարակումն ու գովազդումը պարզապես տարակուսանքի տեղիք են տալիս: 

Փորձագետների կարծի­քով՝ եվրոպական կողմը նման կերպ արձա­գանքել է այն իրողությանը, որ Նիկոլ Փաշինյանը, հասնելով Բրյուսել, չի մասնակցել հիմ­նական միջոցառումների քաղաքական մա­սին: Սակայն, անկախ դրդապատճառներից՝ շատ ավելի կարևոր է հայաստանյան պատասխանատուների պահվածքը: Խոսքը արարողակարգի ու տեղեկատվության պա­տասխանատուների մասին է: Ի վերջո, այս­տեղ խոսքը Նիկոլ Փաշինյանին չի վերաբե­րում, այլ մեր երկրին, մեր պետությանը ու վերջինիս հանդեպ «դրսի» վերաբերմունքին»։

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ