01 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Քոչարյանի ազատությունը երաշխավորած Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը հաստատել են. կգան դատարան /տեսանյութ/

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորություն ներկայացրած Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը եւ Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը կներկայանան դատարան՝ վերահաստատելու իրենց երաշխավորությունը։ Այս մասին այսօր՝ մայսի 14-ին, Քոչարյանի և մյուսների գործով նախնական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց  Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը։ Վերջինս սակայն չհստակեցրեց, թե դատավարության որ փուլում նրանք կներկայանան դատարան։

«Ես չեմ կարող ասել՝ նրանք կգա՞ն մինչև այս քննության ավարտը, թե՞ չէ»,– ասաց նա՝ ընդգծելով, որ դատավարության ցանկացած փուլում խափանման միջոցի հարցը կարող է քննարկվել կողմերից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ