Մի բան ունեն ասելու…./վիդեո/
“Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն”-ը Շուշիում պարեց հաղթանակի քոչարին: Թեժ մարտերի բովով անցած հսկայահոգի հայորդիները եռում էին: Եկել են ասելու, որ իրենք հաղթել են, որի իրենք ազատագրել են մեր պատմության ու մեր ազգի հավատամքը…
Մայիսի 9-ը շուշեցիների համար բոլորովին ուրիշ խորհուրդ ունի, այլևս ադրբեջանական մինարեթներից չի հնչելու նամազի ծեսը, արդեն միայն հայր մերն ու հայի աղոթքը կթագավորի…..
“Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն”-ը եկեել էր իր հետքերով, ինչպես ամեն տարի՝ ընկած ընկերների արյան կանչը միության անդամներին բերում է Շուշի:
“Ղարաբաղյան պատերազմի միության” նախագահ Յուրի Միքայելյանը ոչ միայն մեկ օր այլ ամբողջ տարին հիշում է քաջերին, նա իր ընկերներով գնում է դիրքեր ու ոգի հաղորդում սահմանապահ զինվորին:
Գնդացրորդ Բոնդոն, Չիլինգարյան Սեյրանը, Յասոն ու հրամանատար Արամոն միայն մի բան ունեն ասելու…….
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: