Որն է ծառայության գլխավոր դժվարությունը /վիդեո/
Հայոց բանակում ծառայող զինվորների համար ոչ մի դժվար բան չկա: Տավուշի մարզի N զորամասի զինվոր Նարեկ Հովհաննիսյանը Henaran.am-ի հետ զրույցում ասացղ, որ արդեն տասը ամիս է, որ ծառայում է, և այսքան ժամանակ դեռ դժգոհելու առիթ չի ունեցել: ՛՛Սկզբնական փուլն է դժվար, դրանից հետո արդեն ավելի հեշտ է ստացվում՛՛,-պատմեց նա:
Նույնիսկ կարտոը, ինչից հախաճ դժգոհում են զինվորների, Նարեկի համար դժվարություն չէ, ՛՛հաղթահարելի է՛՛,-ասում է:
Նույն զորամասի զինվոր Սմբատ Հովհաննիսյանն էլ մի քանի օրից զորացրվելու է: Վերջին օրերը, պատմում է նա, մի քիչ ավելի դժվար են անցնում: Սակայն Սմբատն էլ է փաստում՝ ՛՛ծառայության մեջ դժվար բան, կարելի է ասել, չկա: Ամենադժվարը կարտոն է, սակայն ծառայությունը բոլորի համար է՛՛:
Մանրամասները՝ տեսանյութում: