ԲՀԿ օրակարգում Քոչարյանի հետ ալյանս կազմելու հարց չի քննարկվում. Իվետա Տոնոյան /տեսանյութ/
ԲՀԿ խմբակցության օրակարգում այս պահին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինք կազմելու հարց չի քննարկվում.
«Որևէ ալյանսի հարց ԲՀԿ-ում չի քննարկվում: Ինչ վերաբերում է Քոչարյանի աջակիցների հայտարարությանը՝ ալյանսի մասով, դա բացառապես իրենց գործունեության դաշտն է: Մենք ունենք մեր օրակարգը և այդ օրակարգում որևէ մեկի հետ դաշինք կապելու հարց չի քննարկվում», – ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
Հարցին՝ չի՞ բացառվում, որ հետագայում ԲՀԿ-ն կարող է դաշինք կազմել Քոչարյանի հետ, Տոնոյանն արձագանքեց.
«Ես սկզբունքորեն երբեք կանխատեսումներով չեմ զբաղվում, կրկնում եմ՝ այն իրավիճակը, որն այսօր ունենք, հետևյալն է՝ մեր օրակարգում նման հարց չկա»: