19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Չկան ԼՂ-ին հարակից տարածքներ. կա ազատագրված Արցախ. Դավիթ Ջամալյան

Գոյություն չունեն “Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքներ” Գոյություն ունի ազատագրված Արցախ՝ մեկ ամբողջություն՝ իր 11432 քառակուսի կմ. տարածքով: Արցախի տարածքային ամբողջականությունն ամրագրված է սահմանադրությամբ՝ որն Արցախի ժողովրդի հավաքական կամքի դրսեւորումն է: Այդ հավաքական կամքն իրողություն է, որը պարզապես անհնարին է անտեսել:

Եվ թերեւս ամենակարեւորը՝ տարածքային զիջումները հասունացնելու են նոր պատերազմը. սա աներկբա ճշմարտություն է: Հետեւաբար՝ Արցախի տարածքային ամբողջությունը ոչ միայն Արցախի, այլեւ՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության, հայոց պետականության լինելիության գրավականն է: Եվ ուրեմն՝ խոսք անգամ լինել չի կարող տարածք զիջելու մասին:

Արցախի տարածքային ամբողջականությունը մեր սերունդների սեփական հայրենիքում անվտանգ ու արժանապատիվ ապրելու գրավականն է:

Դավիթ Ջամալյան

ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ