26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Չնայած պայմանավորվածությանը, գազի գինը բարձրացել է. Փաշինյանը հիշեց հայտնի անեկդոտը /տեսանյութ/

Մայիսի 1-ից ավտոգազալցակայաններում գազը կիլոգրամով են լիցքավորում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներից փորձեց պարզել ՝ինչպես են դրան արձագանքել ավտոգազալցակայանները:

Գրեթե բոլոր ԱԳԼՃԿ-ներն անցել են այդ տարբերակին, սակայն փոփոխություն է տեղի ունեցել նախապես պայմանավորված գների առումով: Նախատեսված է եղել 1 կգ-ի դիմաց 280 դրամ, սակայն վերջնական տարբերակով ավտոգազալցակայանները գազը վաճառում են 300-310 դրամի սահմաններում,ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Արդյո՞ք գազալցակայանների սեփականատերերն ընդունում են, որ նախկինում խաբել են վարորդներին, հարց ուղղեց վարչապետը ,ինչին ՊԵԿ նախագահը դրական պատասխան է տվել :

Ըստ Դավիթ Անանյանի՝ նախկինում գազը վաճառվում էր 190-200 դրամով, բայց իրականում վարորդի վրա դա նստում էր 210-224 դրամ: Այժմ, ՊԵԿ նախագահի խոսքով, այլևս հնարավոր չէ խաբել վարորդին, և գազը վաճառվում է 300-310 դրամով:

Վարչապետը հանձնարարել է այլևս թույլ չտալ, որ տնտեսվարողները խաբեն վարորդներին և մեղմ չլինել:

«Էն անեկդոտի նման չլինի, որ ասում է՝ կատակ էր անում, հետ եկեք: Կատակ չենք անում»,-եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ