06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կառավարության առաջարկը Նիկոլ Փաշինյանին

Կառավարությունն այսօր մերժեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ՛՛Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մա­սին՛՛ Հա­յաս­տանի Հան­րապետության օրենքի նա­խագիծը:

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նկատեց, որ նախագծով ներկայացված տուգանքների չափերի նվազեցումը պատշաճ հիմնավոր­ված չէ, քանի որ հաշվի է առնված միայն նշանակված տուգանքների գումարային չափը: ՛՛Մինչ նա­խագծի ընդունումն անհրաժեշտ է կատարել համապատասխան վերլուծություն՝ տու­գանք­նե­րի չափերը շաղկապելով խախտումների վտանգավորության աստիճանի հետ:

Նախագծի ընդունումը կարող է բացասական ազդեցություն ունենալ ճանապարհային պա­տահարների նախականխման տեսանկյունից՛՛,-ասաց Գասպարյանը:

՛՛Միաժամանակ հարկ ենք համարում հայտնել, որ Հայաստանի Հանրապետության վար­­չապետի որոշմամբ ստեղծվել է աշ­խատանքային խումբ, որը պետք է ուսում­նասիրի ճա­նա­պարհային երթևեկության կա­նոն­­նե­րի հաճախակի խախ­տումների դեպ­քերի, թվի, դրանց հա­մար կիրառվող տուգանք­նե­րի չա­փերի վիճակա­գրու­թյունը, միջազ­գային փորձը և ներկա­յացնի համապատասխան  առա­­ջար­կություն:

Նկատի ունենալով վերոնշյալ հանգամանքը, նախագծի հեղինակին առա­ջարկում ենք առայժմ ձեռնպահ մնալ նախագծի քննարկումից և դրան անդրադառնալ աշ­խա­տանքային խմբի աշխատանքների ավարտից հետո՛՛,-հավելեց ոստիկանապետը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ