22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Իշխանությունը իրավունք չէ, իշխանությունը պատասխանատվություն է. Խոսրով Հարությունյան

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Իշխանությունը իրավունք չէ, իշխանությունը պատասխանատվություն է

Հայտնի քաղաքական գործիչ և իրավագետ Էլինար Վարդանյանը, որը ներկայացնում է «Այլընտրանքային նախագծեր խումբ»-ը «Մտնում ենք վտանգավոր փուլ» գրառմամբ արտահայտում է իր արդարացված և՛ դժգոհությունը և՛ մտահոգությունը կապված մեզանում պետական բազմաթիվ մարմինների, նրանց գործառույթների եւ հեղինակության նկատմամբ հանրության վստահության ակնհայտ նվազման հետ:

Հարային կյանքը դեգրադացիայի ենթարկող այդ երևույթի պատճառները տիկին Վարդանյանը, ի թիվս այլ երևույթների, պայմանավորում է նաև նրանով, որ ամեն նորանշանակ պաշտոնյա իր խնդիրն է համարում առանց հիմք ու առանց ապացույց աջ ու ձախ բոլորին մեղադրել կոռուպցիայի ու այլ մեղքերի մեջ: Ակնհայտ է, եզրակացնում է Վարդանյանը, որ պաշտոնյաների նման վարքագիծը ունենալու էր իր ծանր հետեւանքները։

Անշուշտ պետք է համաձայնվել տիկին Վարդանյանի հետ:

Սակայն այդ ամենի պատճառը, ըստ իս, պայմանավորված է այն հանգամանքով, որ այսօրյա իշխանավորների բացարձակ մեծամասնությունը չի գիտակցում, որ իշխանությոնը՝ իրավունք չէ, իշխանությունը՝ պատասխանատվություն է:

Պատասխանատվություն է հանրության առջև հրապարակած քո խոսքերի և խոստումների համար, քո որոշումների հետևանքների և հանրային կյանքի բնականոն զարգացումն ապահովելու համար:

Անկախության շրջանի բոլոր իշխանությունների պատմական փորձը ապացուցում է անողոք մի ճշմարտություն՝ չի կարող հաջողել այն իշխանությունը, որը չի գիտակցում, որ ինքը, նախ և առաջ պատասխանատու է, ապա նոր այդ պատասխանանատվությանը ադեկվատ լիազորությամբ օժտված ինստիտուտ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ