21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակից

Գերեվարությունից ազատված` Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակի մասին վերջին օրերին սոցիալական ցանցերում, էլեկտրոնային  մամուլում եղած հրապարակումների առթիվ  տեղեկացնում ենք, որ Մամիկոն Խոջոյանը գտնվում է Բերդի բժշկական կենտրոնի մասնագետների հսկողության ներքո։ Ինչպես հայտնում են Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից, շաբաթը մեկ անգամ նրան այցելում է բժշկական բրիգադը (վիրաբույժ, հոգեբույժ-նյարդաբան, թերապևետ), իսկ Վերին Կարմիրաղբյուրի բուժակ-մանկաբարձական կետի բուժքույրն ամենօրյա այցելություններ է կատարում:

ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ բժշկական բրիգադն այսօր լրացուցիչ այց է կատարել։ Նախարարին զեկուցվել է, որ այս պահին Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը բավարար է և համապատասխանում է իր տարիքին: Նրան նշանակվել է և կտրամադրվեն անհրաժեշտ դեղահաբեր: Հարազատները նշել են, որ գոհ են բուժսպասարկումից և անհրաժեշտության դեպքում ստանում են համապատասխան օգնություն:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ