”Նույն բանը կարող էր անել նաև Թամանյանը” /վիդեո/
Ճարտարապետ Հրաչիկ Պողոսյանը գտնում է, որ Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն ունեցել է և հաջողություններ, և թերություններ:
՛՛Շենքեր է կառուցել ու նախագծել, ունի հաջողություններ ու թերություններ, ինչպես բոլոր ճարտապետները, այդ նույն բանը կարող էր անել նաև Թամանյանը՝ ունենար անհաջողություններ, որովհետև միշտ շեդևրեր անել հնարավոր չէ՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում, խոսելով Քաղաքաշինության նախարարի պաշտոնում Նարեկ Սարգսյանի նշանակումից, ասաց Պողոսյանը:
Վերջինս ծանոթ լինելով Նարեկ Սարգսյանի կազմակերպչական ունակություններին՝ բավական բարձր է գնահատում դրանք ու դրական է վերաբերում նրա նախարար նշանակվելուն: ՛՛Հուսամ՝ նա ավելի քիչ կնախագծի ու հայացը կուղղի Երևանից դուրս, իսկ ինչ է կատարվում Հայաստանում քաղաքաշինության իմաստով, ուղղակի խայտառակություն է՛՛:
Շարունակությունը՝ տեսանյութում: