28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

”Գեղագիտական նպատակների փոխարեն տիրում է դրամ շորթելու մթնոլորտ”

Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը պատրաստ է երաժշտասեր հանրությանը ներկայանալ նոր ստեղծագործությամբ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ սիրված կոմպոզիտորը խոսեց իր նոր ստեղծագործության` ’’Կանտատ սիրո’’ ստեղծագործության մասին:

”Մեզ համար իրոք տոնական երևույթ է, որ մեր մեկ տարվա աշխատանքը վերջապես կներկայացվի հանդիսատեսին: Խնդիրը մշակութային դիալոգի մեջ է մեր հանդիսատեսի հետ: Վերջին շրջանում տիրում է շփոթ` հիմնական ճանապարհից շեղում: Քանի որ գեղագիտական նպատակների փոխարեն տիրում է դրամ շորթելու մթնոլորտ”,-նշեց Ռոբերտ Ամիրխանյանը:

Կոմպոզիտորը նշեց, որ ինքը այս ստեղծագործությամբ  արել  փորձ է պահպանել այն նվիրումը,որի միջոցով հնարավոր է խոսել  հանդիսատեսի հետ:

“Կանտատ սիրո” ստեղծագործությունը պատվիրվել է գերմանական ’’ Օրատորիումխոռ’’ երաժշտական հեղինակային կենտրոնի կողմից:

Այն եղել է կոմպոզիտորի վերջին շրջանի մտորումների ծնունդը: Կոմպոզիտորը մանրամասնելով իր համար բավականին կարևոր այս ստեղծագործությյան ասելիքը նկատեց, որ ամեն երևույթի հիմքում ընկած է Աստվածային սերը :

Վաղը  Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ կկայանա առաջին համերգը: Համերգի գեղարվեստական ղեկավարը և դիրիժորը Ռոբերտ Մլքեյանն է:

Ամիրխանյանը տեղեկացրեց, որ ”Կանտատ սիրո ” ստեղծագործության պրեմերիան տեղի է ունեցել 2012 թվականի հուլիսի 17-ին  Շտուտտգարդի սինֆոնիկ նվագախմբի կատարմամբ:

Կոմպոզիտորի համար այս ստեղծագործության ծնունդը արարումի հետաքրքիր համադրում է և նա պատրաստվում է նոր ասելիքով սկսել այս գործի հաղթարշավը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ