26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Չորս տարի առաջ այսօրը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ԵԽԽՎ պատվիրակները գրավոր հայտարարություն տարածեցին». Արփինե Հովհաննիսյանը

Աժ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Չորս տարի առաջ այսօրը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ԵԽԽՎ պատվիրակները գրավոր հայտարարություն տարածեցին՝ հիշատակի տուրք մատուցելով Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերին եւ դատապարտելով մարդկության դեմ ուղղված հանցագործությունները եւ ցեղասպանությունը։ Հայտարարությունը ստորագրել էին 174 պատվիրակներ, եւ ինչը հատկապես կարեւոր էր՝ ԵԽԽՎ ԲՈԼՈՐ հանձնաժողովների եւ ԲՈԼՈՐ քաղաքական խմբերի ղեկավարները։ ԵԽԽՎ պատմության մեջ գրեթե բացակայում է նման դեպք, երբ գրավոր հայտարարության տակ ստորագրի այս քանակությամբ պատվիրակ 41 անդամ երկրից (այդ թվում՝ Թուրքիայից)` բոլոր քաղաքական խմբերով ու հանձնաժողովների ղեկավարներով։ Պատիվ եմ համարում, որ այդ ստորագրություններից շուրջ 100-ը հավաքելու համար առանձին-առաձին աշխատել ու բանակցել էի պատվիրակներից յուրաքանչյուրի հետ։ 

58376550_3128842707141579_2481047867817459712_n

Հարկ է արժանին մատուցել այդ ժամանակվա ԵԽԽՎ պատվիրակությանը՝ Հերմինե Նաղդալյան, Naira ZohrabyanNaira KarapetyanՎահան Բաբայան, Լեւոն Զուրաբյան, Արմեն Ռուստամյան, Մհեր Շահգելդյան եւ ԱԳՆ այն պատասխանատուներին, ովքեր ներգրավված էին այս աշխատանքներում։ 

Մինչ նոր իշխանությունները քննարկում են այն հարցը, թե արդյոք ԵԽԽՎ-ն որեւէ մանդատ ունի Հայոց ցեղասպանության հարցում, խոսել թե չխոսել այնտեղ, այս հայտարարությունը համարում եմ Ցեղասպանության դատապարտման հարցում մեր խորհրդարանական դիվանագիտության կարեւոր ձեռքբերումներից մեկը, որը կերտված հաջողության պատմություն է»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ