17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

՛՛Մեր հասարակությունը օլիգարխիան բացասական է հասկանում, բայց…՛՛

ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը չի կարծում, որ օլիգարխիան պիտի  բացասական ընկալել: Այս մասին նա խոսեց այսօր ասուլիսում: Հարցին, թե տեսակտներ կան, որ այս կառավարման համակագը օլիգարխիայի հաստարում էր, նա պատասխանեց. ՛՛Ցանկացած գործառույթ իրականացնելու համար հարկավոր են ֆինանսական միջոցներ։ Իսկ օլիգարխները նրանք են, որոնք միջոցներ ունեն։ Մեր հասարակությունը օլիգարխիան բացասական է հասկանում, բայց ամեն դեպքում աշխարհի կառուցման առումով, այն մարդիկ, որոնց մոտ կուտակված է օրինական, թե անօրինական գումարներ, որպեսզի ծրագրեր իրականացնեն, պետությունը կարող է նմաներին կանոկարգել չափագրության մեջ՛՛։

Ինչ վերաբերում է վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ապա Բոստանջյանը նկատեց. ՛՛Մտածող, ինչ-որ բան փնտրող, լավին հասել ձգտող անձնավորություն է, եթե նա կտրուկ, բայց լավ մոտեցումներ կցուցաբերի՛՛։

Բոստանջյանը շեշտեց, եթե որևէ իրավասություն վերապահված չէ նոր Կառավարությանը, իրական արդյունքների սպասել արդեն կասկածելի է: ՛՛Մարդկանց ցանկությունն է, որ գործադիր իշխանությունն աշխատի արդյունավետ, սակայն ես չեմ շտապում սրա վերաբերյալ խիստ դրական խոսքեր ասելու։ Ժամանակ է անհրաժեշտ, որ հասկանանք, թե այս Կառավարությունն ի զորու է ինչ-որ բան անելու, թե ոչ՛՛:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ