05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ես չեմ ուզում որևէ մեկը խաբնվի մեր երիտասարդ տարիքին: Իսկ դուխի հետ կապված կարծում եմ, որ ապացուցելու կարիք չկա. բախում «Իմ Քայլի» եւ «Լուսավոր Հայաստանի» միջեւ /տեսանյութ/

Ազգային ժողովում Իմ քայլը խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի ելույթի ժամանակ քիչ առաջ միջադեպ տեղի ունեցավ իշխանական պատգամավորի և ԼՀԿ-ական պատգամավորներ Էդմոն Մարուքյանի և Գևորգ Գորգիսյանի միջև:

Մխիթարյանի ելույթի ժամանակ ԼՀԿ-ական Գորգիսյանը խոսեց տեղից, Մխիթար Հայրապետյանը վերջինիս հորդորեց լուռ լսել՝ «Իյա, պարոն Գորգիսյան լռեք»:

Բանավեճին ստիպված եղավ միջամտել ԱԺ նախագահը՝ հորդորելով հանդարտվել:

«Պարոն Գորգիսյան, փոխեք ձեր հռետորաբանությունը, սա խնդրանք է: Չեմ ուզում սա ընկալեք որպես սպառնալիք: Բայց եթե դուք չփոխեք ձեր ոճը, մենք ենք փոխելու մերը: Ես չեմ ուզում որևէ մեկը խաբնվի մեր երիտասարդ տարիքին: Իսկ դուխի հետ կապված կարծում եմ, որ ապացուցելու կարիք չկա»,-ասաց Մխիթարյանը՝ հայտարարելով, որ մյուս անգամ թույլ չեն տա ամբիոնից ընդհանրապես ձայն հանել:

«Լռեք, այ քեզ բան, դու չի, Դուք է ձեզ համար: Պարոն Մարուքյան հետագայում եթե 10 րոպե ունենամ, կանդրաառնամ Ձեզ: Մի չարաշահեք ու մի հակաճառեք տեղից»,-ասաց Իմ քայլի պատգամավորը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ