24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Էրդողանի մամուլի խոսնակը դատապարտել է Իտալիայում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը

Թուրքիայի  նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը արձագանքել է Իտալիայի խորհրդրանի պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունմանը։

Նա Twitter-ի էջում այդ թեմայով գրառում է կատարել.

«Այսպես կոչված Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշումն անտեսում է պատմական իրողությունները և սերմանում նոր թշնամություն։ Մենք խստորեն դատապարտում ենք քաղաքական պոպուլիզմին աջակցող այս մոտեցումը, որը նաև անտեսում է համատեղ  պատմական հանձնաժողով ստեղծելու մեր նախագահի կոչը»։

Հիշեցնենք, որ Իտալիայի պատգամավորների պալատն ապրիլի 10-ին ընդունել է բանաձևը, որով երկրի կառավարությանը կոչ է արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը և խնդրին տալ միջազգային հնչեղություն։ Բանաձևին կողմ է քննարկել 382 պատգամավոր, ձեռնպահ է մնացել 43-ը, իսկ դեմ ձայներ չեն եղել։

Աղբյուր`    Ermeni haber

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ