25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դուք պետք է տաք նույնիսկ, երբ թվում է, թե տալը խենթություն է

Հիշեցե՛ք, ձեր ունեցած ամեն ինչից պետք է բաժին հանեք ուրիշներին: Դուք պետք է տաք նույնիսկ, երբ թվում է, թե տալը խենթություն է: Այդ ժամանակ ոչ ոք և ոչ մի բան ձեզ խաբելու ուժ չի ունենա, որովհետև եթե գողին տաք, նա ձեզնից չի գողանա, և արդեն գող չի լինի: Եվ ինչքան շատ տաք, այնքան ավելի շատ բան կունենաք տալու համար…

Մարդկությունը մի ամբոջություն է ,ինչպես դու,ինչպես քո մեջ լավի կողքին կա վատը, այնպես էլ մարդկանց մեջ կա և’ լավը, և’ վատը: Դրանք բոլորի մեջ կան անբաժան վիճակում:Եվ ինչպես որ մարդու խիղճը պայքարում է իր բնավորության հակասությունների դեմ, այնպես էլ այդ հակասությունները ապրող ամեն մի մարմնի մեջ, մարդկային հասարակության մեջ, ամբողջ աշխարհի մեջ… Մարդկությունը ձգտում է ազատվել հիվանդությունից: Բայց դու մի մտահոգվիր, որովհետև լավն անպարտելի է, իսկ վատն ի վերջո պարտվում է և փախուստի դիմում:

Հիվանդ մարմինն ու հիվանդ հոգին առողջանում են : Նրանք կարող են նորից հիվանդանալ, բայց նրանք միշտ պիտի ապաքինվեն, իսկ յուրաքանչյուր նոր հիվանդությունից ու ապաքինումից մարմինն ու հոգին ամրապնդվում են և ի վերջո այնքան ուժեղ կդառնան, որ զերծ կլինեն կեղտերից, կլինեն ավելի նուրբ, ավելի ազնիվ, ավելի գեղեցիկ ու վարակից հեռու : Աշխարհում ապրող յուրաքանչյուր մարդ, արդար է նա ,թե անարդար,այդ նպատակին է ձգտում `նույնիսկ գողը և մարդասպանը ձգտում են հասնել այդ բանին : Ոչ ոք իզուր չի մեռնում : Մարդիկ մեռնում են`ձգտելով դրախտի,տենչալով անմահություն, տենչալով ճշմարտություն և ու արդարություն…

Կգա օրը, երբ բոլոր մարդիկ, մենք բոլորս, մեզնից ամենահետինն անգամ, կհասնեն վերջնական օթևանի , կհանգստանան, կսփոփվեն, կհասնեն անմահության, չարությամբ լեցուն այս աշխարհը կդառնա բարության մի աշխարհ:

Վ. Սարոյան, «Մարդկային կատակերգություն»

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ