28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ճգնաժամը խորանում է, սա դեռ սկիզբն է. Փաստ

Մարտի 29-ին խորհրդարանի արտահերթ նիստը մի քանի ժամով տապալվեց, ինչը ԱԺ ղեկավարությունը բացատրեց այն հանգամանքով, որ «Իմ քայլը» խմբակցության մեծաքանակ պատվիրակություն է մեկնել Արցախ։ Նիստն, իհարկե, մի քանի ժամ ուշացումով կայացավ ու կատարվեցին փոփոխություններ «Ազգային ժողովի կանոնակարգ» ու «Սահմանադրական դատարանի մասին» օրենքներում։ Բնավ մտադիր չենք քննարկել կատարված փոփոխությունների իրավական նրբերանգները, միայն նկատենք, որ խորհրդարանական նիստի նույնիսկ ժամանակավոր տապալման հանգամանքը ու նաև օրենսդրական փոփոխություններին ուղեկցող թեժ բանավեճերը հուշում են, որ գործ ունենք ոչ այնքան տեխնիկական պատճառների, որքան՝ ներիշխանական հակասությունների հետ։

Խնդիրը նույնիսկ այն չէ, որ Նիկոլ Փաշինյանի թիմը Սահմանադրական դատարանի անդամի թափուր պաշտոնում տեսնում է փաստաբան Վահե Գրիգորյանին, իսկ նախագահ Արմեն Սարգսյանն, օգտվելով իր սահմանադրական լիազորություններից, առաջարկել է այլ թեկնածուի։ Այս դրվագն ընդամենը խորքային հակասությունների լոկալ դրսևորւմ է:

Հեղափոխության լարված օրերին ու դրանից հետո Արմեն Սարգսյանի դրական, ռացիոնալ վարքագիծը նրան համեմատաբար հեշտ ու անցնցում ինտեգրեց հետհեղափոխական ինստիտուցիոնալ իրականությանը, ու շատերը ուրախությամբ արձանագրեցին, որ հեղափոխական թիմի լեգիտիմությունն ու բարձր վարկանիշը կարող է արդյունավետորեն համադրվել Սարգսյանի միջազգային հեղինակության ու փորձառության հետ։ Սակայն բարենպաստ այդ համատեքստը քաղաքական ինստիտուցիոնալ հարաբերությունների հիմքեր չստեղծեց, ինչի հետևանքով Սարգսյանի ու հեղափոխության թիմի հարաբերությունների ճգնաժամն այսօր տեսանելի է անգամ անզեն աչքով, ու այն ակնհայտորեն խորանալու միտում ունի, այլ խոսքով՝ այն, ինչ տեսնում ենք այսօր, միայն սկիզբն է։

Գուցե նախագահի լիազորությունները խիստ սահմանափակ են, սակայն անգամ դրանց իրականացումը որոշակի խանդ է ստեղծում Նիկոլ Փաշինյանի շրջապատի մոտ։ Օրինակ՝ Արմեն Սարգսյանի չպարտավորեցնող մի քանի րոպեանոց զրույցը ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի հետ դառնում է միջազգային լրահոսի թոփ լուր՝ այն դեպքում, երբ Փաշինյանի և իր թիմի արտաքին քաղաքական ձեռքբերումները, մեղմ ասած, համեստ են ու թույլ չեն տալիս խոսել որակական ձեռքբերումների մասին։ Օրինակներ շատ կարելի է թվարկել։

Հեղափոխական իշխանությունը հասկանում է, որ իր վարկանիշի բնական անկումը ավելի է ամրապնդելու Արմեն Սարգսյանի գործոնը, եթե անգամ վերջինս ունի խորհրդանշական իշխանություն։ Այս համատեքստում նախագահի ու վարչապետի միջև առաջանում է խուլ, քողարկված հակադրություն, ինչի հրապարակային մի քանի դրսևորումների ականատես դարձանք անցած ամսվա ընթացքում։ Արմեն Սարգսյանը բավականին ոչ նրբանկատ ձևով հրավիրվեց Արցախում նշանակված անվտանգության խորհուրդների նիստին, ու նա դիվանագիտական ձևակերպումներով, սակայն, ըստ էության, արժանապատվության դիրքերից մերժեց հրավերը։ Հիմա խորհրդարանական մեծամասնությունը գրեթե բաց տեքստով ընդդիմանում է Սարգսյանի՝ ՍԴ անդամ առաջադրելու սահմանադրական իրավունքին ու ակնհայտ է, որ խորհրդարանական վերջին նիստի տապալման «տեխնիկական» հիմնավորումների խորքում քաղաքական ենթատեքստ կար, մանավանդ, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը գրեթե բաց տեքստով հայտարարեց, թե որն է իրենց վարքագծի հիմնական մոտիվը։

Ավելորդ հեղափոխականությունը միայն կարող է վտանգել Հայաստանի քաղաքական կայունությունը՝ հատկապես, որ ինստիտուցիոնալ բարեփոխումներին խանգարում է ոչ թե Արմեն Սարգսյանն՝ իր փորձառությամբ ու միջազգային կապերով, այլ կառավարության ու խորհրդարանական մեծամասնության դիլետանտիզմն ու հայեցակարգային տեսլականի բացակայությունը։

Հ.Գ.-Ի դեպ, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 1-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ