21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Հեղափոխված» պաշտոնյաներն այլևս չեն թաքցնում բիզնեսները․ Ժամանակ

«Ժամանակ» օրաթերթը գրում է․ «Հեղափոխությունի հետո նոր Հայաստանում ՊԵԿ պաշտոնյաներն այնքան են հեղափոխվել, որ արդեն չեն թաքցնում իրենց բիզնեսները։ Պաշտոնին զուգահեռ՝ բիզնեսով են զբաղվում բացահայտ, հրապարակային։

Այդպիսի պաշտոնյաներից է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի փեսայի՝ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոցի բաժնի գլխավոր տեսուչ Գոռ Մկրտչյանի քույրը՝ Լիլիթ Մկրտչյանը, ով ՊԵԿ-ում պաշտոն զբաղեցնելուն զուգահեռ՝ աշխատեցնում է իրենց պատկանող բիզնեսը՝ Meat Market-ը, ինչպես նաև տուրիստական գործակալությունը։

Լիլիթ Մկրտչյանը բացահայտ՝ ֆեյսբուքյան իր էջում գովազդում է իրենց խանութը, սննդատեսակները և նշել է, որ Meat Market-ի և LiGo Tour-ի հիմնադիր սեփականատերն է։

Նշենք, սակայն, որ Հարկային ծառայության մասին օրենքն արգելում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ և կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտամանկավարժական գործունեությունից։ Ընդգծենք, որ եթե Լիլիթ Մկրտչյանը չլիներ Մաշադյանի փեսայի քույրը, անմիջապես ծառայողական քննությամբ կհեռացվեր ՊԵԿ-ից»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ