07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Փոխնախարարներն ազատվեցին «սվոյ» չլինելու համար․ Փաստ

«Փաստ»-ը գրում է․ «Օրերս արդարադատության փոխնախարարներ Արթուր Հովհաննիսյանին և Սուրեն Քրմոյանին աշխատանքից ազատելու պատճառը եղել է զուտ քաղաքական: Ի դեպ, դա փաստացի ակնարկել է նաև արդարադատության նախարարը՝ նշելով. «Մենք բավարարված ենք, շատ բարձր ենք գնահատում նրանց կատարած աշխատանքը, պրոֆեսիոնալիզմը: Սա քաղաքական թիմի, քաղաքական թիմով աշխատելու որոշում է»:

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ շրջանառվող այն տեղեկությունը, թե փոխնախարարներն ազատվել են, որովհետև Ամանորի տոներին չեն անսացել վարչապետի հորդորին և ՀՀ սահմաններից դուրս են նշել Նոր տարին, ընդամենը շղարշային պատճառաբանություններ են. փոխնախարարներն իրենց անմիջական վերադաս Արտակ Զեյնալյանին նախապես տեղեկացրել են այդ մասին:

Ստացվում է, որ երկու պրոֆեսիոնալ փոխնախարարները, որոնց ուսերին էին նախարարության կողմից ողջ օրենսդրական նախաձեռնություններն ու ընդհանուր փաթեթների կազմումը, իրենց պաշտոններից ազատվել են ընդամենը իշխանության թիմում «սվոյ» չլինելու պատճառով»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ