22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Էն որ ասում են՝ նահանջ երգով, լրիվ Փաշինյանի այսօրվա հայտարարության մասին է. Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Յուրաքանչյուր Աստծո օր փորձում եմ տրամադրել ինձ` տեսնել գոնե մի դրական բան Փաշինյանի գործունեության մեջ: Ու ամեն Աստծո օր հենց ինքը՝ Փաշինյանը, իր անհեթեթ հայտարարություններով քար է գցում իմ այդ ջանքերի վրա:

Այսօր Նիկոլը հանդես է եկել հերթական կենացով: Ասում է՝ հարգանքը Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ-ում ավելացել է, և Հայաստանը ՀԱՊԿ- ում անհաջողություն չի կրել:
Եվ ուրեմն…Որպես ՀԱՊԿ ԽՎ հայկական պատվիրակության նախկին ղեկավար՝ նշեմ, որ մեր մեծ ջանքերի գնով Հայաստանի ներկայացուցիչը ընտրվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար:

Մինչև 2020 թվականի ավարտը այդ պաշտոնը պատկանում էր ՀՀ-ին: Բայց Նիկոլի իշխանությանը «շատ հարգող» ՀԱՊԿ գրեթե բոլոր երկրների ղեկավարները ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում պաշտոնապես հայտարարել են Բելառուսի ներկայացուցչին սատարելու մասին:

Կրկնում եմ՝ չնայած Հայաստանի ժամկետը չի սպառվել, բայց Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը հրապարակային սատարում են ոչ թե Փաշինյանի ներկայացրած թեկնածուին, այլ Լուկաշենկոյի ներկայացրած Զասին:

Ու սրանից հետո Հայաստանի վարչապետի պաշտոնին բազմած Փաշինյանը ասում է՝ մեզ ավելի շատ են հարգում, ու Հայաստանը անհաջողություն չի կրել:

Համեմատության համար ասեմ, որ մեր իշխանության շրջանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան նշել է, որ ՀԱՊԿ-ի համար ամենակարևոր բարեփոխումներն ու որոշումներն ընդունվել են Սերժ Սարգսյանի կառավարման և Հայաստանի՝ ՀԱՊԿ-ում նախագահելու ժամանակահատվածում:
Արդյունքում էլ՝ Հայաստանի ներկայացուցիչը միաձայն ընտրվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար:

Սա ես չէ, որ ասում եմ, այլ հենց ՀԱՊԿ այն ժամանակվա ղեկավարը: Հարգանքը դրական արդյունքով է երևում, որն այսօր բացակայում է:

Հ. Գ. Էն որ ասում են՝ նահանջ երգով, լրիվ Փաշինյանի այսօրվա հայտարարության մասին է»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ