26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արդեն պարզ է՝ Նիկոլը կառավարիչ չի, ինքը սրտացավ պոետ է

Լավ, ո՞նց անենք, որ որոշում կայացնողները խնդիրներով` պատճառներով զբաղվեն, այլ ոչ թե հետևանքներով:

ԱԺ որոշ պատգամավորներ կարծես մանկապարտեզից նոր դուրս եկան` զանգեր, ձայներ և այլ անհեթեթություններ… այնժամ, երբ կրթության որակը փոխելը մի քանի կարգավորում փոխելու և դրա կիրարկումը պարտադրելու հարց ա:

Ախր պարզ չի՞, որ դիսերտացիա ծախող կա, քանի որ առնող կա, առնող կա, քանի որ ներկա «կրթական» համակարգը չի թողում կամ նպաստում սովորելուն:

Կամ՝ վթարները էսքան շատ են, քանի որ գծանշան չկա, ճանապարհին որակ չկա, կարգազանց վարորդին պատժող ոստիկան չկա:

Կամ՝ բանակում մի զինվոր կարա բունտ սարքի, քանի որ համակարգը նպաստում ա, որ սպան պարկի գործ չանի, իսկ զորքը կառավարի կիսահանցագործ մեկը:

Կամ՝ քաղաքականություն մշակող նախարարությունները կարող են իրենց գործառույթը պատշաճ չանել, արդյունքում խոտան քաղաքականություն և նոր խնդիրներ ու մեզ բոլորիս կրակը գցել:

Էս ամենի կարգավորումը ընդամենը խիստ կարգապահությամբ կառավարում ա պահանջում: Էս պահի դրությամբ ինձ համար կասկածի տեղ չկա, որ ամբողջ կառավարությունը փոխել ա պետք:

Գրեթե ոչ մի նախարար իր տեղում չի, գրեթե ոչ մի նախարարություն խնդիր չի լուծում, գրեթե ոչ մի նախարարություն եղած օրենքների և կարգավորումների կիրարկում չի անում կամ ապահովում:

Ինձ համար հարցը հետևյալում է, ինչքա՞ն ժամանակ է դեռ պետք ԱԺ-ին, որ Նիկոլին փոփոխություններ պարտադրեն:

Ինքը իրենով չի անելու, արդեն պարզ է՝ Նիկոլը մենեջեր (կառավարիչ) չի, ինքը սրտացավ պոետ է:

 

Հովհաննես Ավետիսյան

տնտեսագետ

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ