09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Քաղաքապետը ուղղակի մանիպուլյացիա է անում

Սիրելի երևանցիներ, ուզում եմ տեղեկացնել ձեզ , որ Սանիթեքի գործունեությունը բաղկացած է երկու մասից՝ աղբահանություն և սանմաքրում։

Սանմաքրումը (փողոցների, ձյան մաքրում) ամենադժվար, քիչ ֆինանսավորվող և շատ ծախսեր պահանջող մասն է։ Այսինքն, երբ քաղաքապետը հայտարարում է, որ Սանիթեքի ձեռքից կվերցնի սանմաքրման գործառույթը, Սանիթեքը դրանից միայն ուրախանում է։ Եվ եթե Երևանը դառնա սանմաքրում իրականացնող օպերատոր, այդ ֆինանսները դուրս են գալու երևանցիների գրպանից։

Քաղաքապետը ուղղակի մանիպուլյացիա է անում՝ ցույց տալով, թե իբր Սանիթեքին պատժում է։ 
Հարգելի համաքաղաքացիներ, այսքանը ասացի, որ իմանաք՝ քաղաքապետարանն անում է ամեն ինչ, որպեսզի մասնավոր ընկերությունն իրեն հարմարավետ զգա՝ մեր՝ երևանցիներիս հաշվին։
#Սանիթեքի_Երևան
#մետրոն_ինչ_եղավ

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ