29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Քծնողներն այնքան գեղջուկներին չեն գցում իրենց ցանցը, որքան իշխանավորներին

Մարդահաճները սովոր են հիմնականում գովել չարերին, քան բարիներին, քանզի գիտեն, որ պետք է ավելի շատ վախենալ չարերից, քան բարիներից (Պողոս Պատրիարք):

Շատ նենգավորներ շողոքորթ քաղցրությամբ սիրելի են դառնում, իսկ մարդասեր և շատ առաքինի մարդիկ իրենց անաչառ և խիստ վարքով ատելի են լինում, իբրև դաժանաբարո և անպիտան (Պողոս Պատրիարք):

Քծնողներն այնքան գեղջուկներին չեն գցում իրենց ցանցը, որքան իշխանավորներին: Որևէ իշխան, որ այդպիսինին չի վռնդում և չի սիրում ճշմարտախոսին, իր ձեռքով իր կորուստն է նախապատրաստում (Պողոս Պատրիարք):

Գործերը, որ դրված են մեր վրա Աստծուց, չի կարելի հետաձգել մարդկանց դուր գալու համար (Անտոն Անապատական):

Մարդկանց հանդեպ ունեցած հարգանքից ելնելով Աստծո պատվիրանները մի խախտիր (Անտոն Անապատական):

Ոչ միայն մարդկանց առջև արդար երևա, այլ ինքդ քո մեջ եղիր իմաստուն, հեզ, բարեհոգի, համբերատար, նախանձախնդիր (բարին գործելու մեջ) և մարդասեր (Անտոն Անապատական):

Մի՛ թող Աստծո կամքը` մարդկանց կամքը կատարելու համար (Անտոն Անապատական):

Մի եղիր կեղծավոր կամ երեսպաշտ, մանավանդ` ստախոս (Անտոն Անապատական):

Երբ մեծ մեկի առջև ես ներկայանում, ապա հիշի՛ր, որ Ամենակարողը տեսնում է ամեն բան, ինչ կատարվում է և աշխատի՛ր ավելի հաճո լինել Նրան, քան մյուսին (Անտոն Անապատական):

Որքան էլ քարը ուժեղ նետես երկինք, այն տեղ չի հասնի, այնպես էլ մարդահաճի աղոթքը չի հասնի իր նպատակին (Նեղոս Սինայեցի):

Օֆելյա Ստեփանյանի հանրագրից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ