22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մեր կողմից կնքված պայմանագրով մենք բարելավել ենք մաքրուհիների սոցիալական վիճակը. Արսեն Բաբայանը՝ ԱԺ մաքրուհիների մասին

Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱԺ-ի մաքրուհիների հետ կապված խնդրի առնչությամբ տեղեկացնում եմ, որ ՀՀ ԱԺ աշխատակազմի մեր ղեկավարման ժամանակ կնքված պայմանագրի համաձայն Կատարող ընկերության վրա դրվել է պարտավորություն, որ վերջինս պետք է ԱԺ մաքրուհիներին (60 հոգի) ընդունի աշխատանքի նույն պայմաններով և վճարի առնվազն 105․000 ՀՀ դրամ աշխատավարձ:

 

Նշված 105.000 ՀՀ դրամ աշխատավարձը, որն ըստ պայմանագրի՝ Կատարողը պարտավոր է ապահովել, շուրջ 20 տոկոսով ավելին է, քան այս պահին ստանում են մաքրուհիները: 

Այսինքն՝ մեր կողմից կնքված պայմանագրով մենք բարելավել ենք մաքրուհիների սոցիալական վիճակը:

Եթե ճիշտ են մաքրուհիների պնդումներն այն մասին, որ իրենց պատրատսվում են վճարել 40.000 ՀՀ դրամ աշխատավարձ, ապա ԱԺ աշխատակազմի ներկայիս ղեկավարությունը պետք է պաշտպանի իր աշխատողների շահերը և Կատարող ընկերության նկատմամբ կիրառի անհրաժեշտ հետևանքներ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ