Ինչ են խոսել Արամն ու Կոնչիտան /վիդեո/
”Երգի ասպարեզում եմ արդեն յոթ տարի է, չեմ կարող հստակ ասել, թե մայիսի տասից հետո ինչ է լինելու, քանի որ գրաֆիկս ավարտվում է մայիսի տասին, բայց որ լինելու եմ այս ոլորտում, դա հաստատ է՛՛-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Եվրատեսիլ 2014-ի հայաստանյան ներկայացուցիչ Արամ MP3-ը՝ ի պատասխան հարցի, թե Եվրատեսիլից հետո զբաղվելու է պրոֆեսիոնալ երգարվեստով:
Արամը նշեց, որ երաժշտությանը մեծ տեղ է տալիս, և այս բնագավառում շարունակելու է իր գործունեությունը:
Ինչ վերաբերում է Ավստրիան ներկայցնող տրանսվեստիտ կատարող Կոնչիտայի հետ հանդիպմանն, ապա Արամն ասաց, որ նրա հետ խոսել են իրենց երգերի մասին:
Պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն ու Արամը մեծ ակնկալիքներ ունեն այս մրցույթից:
՛՛Ակնկալքիները պարզ են դառնում հենց սկզբնական շրջանում, երբ տեսնում ես արձագանքը մամուլի, ու ստացած նամակների քանակությունից: Հտաքրքրությունն այս տարի բավական մեծ է, երգն ունի բոլոր շանսերը լինել լավագույն հնգյակում: Լինել լավագույն հորիզոնականներում ու լավ ելույթ ունենալ, հնարավորության դեպքում մրցույթը բերել Հայաստան, սա է մեր նպատակը՛՛,-ասաց Գասպարյանը:
Այլ հարցերի ևս Արամը պատասխանեց:
Մանրամասները՝ տեսանյութում: