07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Այս հայտարարությունների շարքը մարտահրավեր չէ, երկխոսությունների հրավեր է. Փաշինյանը՝ Արցախը բանակցային սեղան բերելու մասին

Այն, ինչ հրապարակային ասվում է, նորություն չէ ոչ Մինսկի խմբի համանախագների, ոչ էլ ադրբեջանցի մեր գործընկերների համար, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե որքա՞ն է Հայաստանը պատրաստ սպասել մինչև Ադրբեջանը դրական արձագանքի Ացախը բանակցային սեղան բերելու մասին հայտարարություններին:

Փաշինյանը նկատեց, որ սպասելու կարիք չկա և դիվանագիտության մեջ պետք է հետևողական աշխատել:

 

«Սա մեր կողմից ոչ քմահաճույք է, ոչ՝ նախապայման: Մենք այս թեմայով քննարկումները շարունակելու ենք մեր գործընկերների հետ և փորձելու ենք այս քննարկումները շարունակել փաստարկների դաշտում: Բանակցությունները բանակցություններ են նրանով, որ մենք իրար լսում ենք: Հայաստանը, համենայնդեպս, ցուցաբերել է այդ ընդունակությունը լսել դիմացինին ու փորձել հասկանալ և մենք նույնն ակնկալում եք նաև իրենցից: Այնտեղ, որտեղ մեր գործընկերները համարում են, որ մեր դիրքորոշումը կարող է գնահատվել չափից դուրս կարծր, մենք կարող ենք այդ դիրքորոշումը մեղմացնել, բայց նույն ակնկալիքը պետք է ունենան նաև մեր գործընկերներից, այլապես խոսակցություն տեղի չի ունենա», – ասաց նա:

Փաշինյանն ընդգծեց, որ ինքը Արցախի մասնակցության հարցը բարձրացրել է դեռևս 2018-ի մայիսից ու հիմա շարունակում է պնդել այդ թեզը:

«Այս հայտարարությունների շարքը մարտահրավեր չէ, երկխոսությունների հրավեր է», – ասաց նա՝ հավելելով, որ չի պատկերացնում այնպիսի իրավիճակի ստեղծում, երբ կողմերից մեկը հայտարարի, որ հրաժարվում է երկխոսությունից:

Փաշինյանը շեշտեց, որ միայն երկխոսությունների շնորհիվ հնարավոր կլինի հասնել կառուցողական լուծումների:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ