06 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Մենք երբեք խոչընդոտ չենք ունեցել. Վարդանյանները հերքում են, որ ինչ-որ մեկը փայ է մտել իրենց բիզնեսում /տեսանյութ/

Մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  մասնակցել է «Գրանդ հոլդինգի» կողմից կառուցված նորակառույց շենքի բացման արարողությանը։

Շենքի բնակարանները նախատեսված են բացառապես «Գրանդ հոլդինգի» աշխատակիցների համար, այն ունի 104 բնակարան, դրանք տրվում են առանց որևիցե տոկոսների, աշխատավարձերից տարեցտարի մարման պայմանով՝ 12 տարով:

Լրագրողների հետ զրույցում Միքայել Վարդանյանը, պատասխանելով հարցին, թե կլինի արդյոք երկրորդ նման շենք, ասաց, որ ժողովրդի ցանկությունից է կախված՝ հավելելով, որ նորակառույց շենքում դեռ կան ազատ բնակարաններ:

Հարցին, թե ինչպես են Վարդանյանների ընտանիքում պատրաստվում վարչապետ Փաշինյանի հայտարարած տնտեսական հեղափոխությանը, Միքայելյանը նշեց, որ իրենց տնտեսական հեղափոխությունը սկսվել է 1997 թվականից. «Այն սկսել է Հրանտ Վարդանյանը, իսկ մենք շարունակում ենք: Մենք ամեն տարի ավելի շատ հարկ ենք վճարել, մեր թվերն անընդհատ աճել են: Հրանտ Վարդանյանը հիմքը դրել է, մենք էլ շարունակում ենք»:

Միքայել Վարդանյանը հայտարարեց, որ որևէ իշխանության օրոք խոչընդոտ չեն ունեցել. «Միշտ ազատ ենք եղել, գործել ենք ի շահ մեր պետության և ժողովրդի, շարունակելու ենք նույնկերպ»:

Ինչ վերաբերում է Երևանի 2800-ամյակի այգու բացմանը, Վարդանյանը հայտնեց, որ դա կլինի մոտ մեկ ամսից։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ