«Ուղեղի ճանաչման շաբաթ»
ԵՊԲՀ վարչական մասնաշենքում «Ուղեղի ճանաչման շաբաթ»-ին նվիրված միջոցառումների շրջանակում,
այսօր կազմակերպվել է աուտիկ երեխաների լուսանկարների ու գեղանկարների ցուցահանդես: Փետրվարի
13-ին՝ «Ուղեղի ճանաչման շաբաթը» (Brain Awarness Week) միջոցառման 3-րդ օրը,
դասախոսությամբ հանդես եկավ Գիտության գծով պրոռեկտոր, կենսաքիմիայի ամբիոնի պրոֆեսոր
Կոնստանտին Ենկոյանը՝ «Աուտիզմը նեյրոգիտության մեջ. հետազոտություններ և մոդելներ» թեմայով,
որի նպատակն է հասարակությանը ծանոթացնել մեր ուղեղի բազում գաղտնիքներին՝ ներկայացնելով
նեյրոգիտության մեջ վերջին ձեռքբերումները։
Քանի որ այսօրվա միջոցառումը նվիրված է աուտիզմին և աուտիկ երեխաների կյանքի որակի
բարելավմանը, դասախոսությունից հետո նախատեսվում է այցելություն «Իմ ուղին» աուտիկ երեխաների
վերականգնողական կենտրոն, որտեղ երեխաների համար կանցկացվի դաս՝ ուղեղի ֆունկցիաները
ճանաչելի դարձնելու նպատակով:
Նշենք նաև, որ «Ուղեղի ճանաչման շաբաթ»-ն արդեն 3-րդ տարին անընդմեջ նշում են աշխարհի գրեթե
բոլոր անկյուններում: ԵՊԲՀ-ում այս տարի այն նվիրված է հոգեկան առողջությանը, օբսեսիվ-կոմպուլսիվ
խանգարմանը, շիզոֆրենիային և աուտիզմին։ «Ուղեղի ճանաչման շաբաթ»-ը, որը կազմակերպվել է ԵՊԲՀ
Ուխ ուսանողական գիտական ընկերության կողմից մեկնարկել է մարտի 11-ին և կշարունակվի մինչ մարտի
17-ը: Մարտի 14-ին նախատեսվում են ուսանողական զեկույցներ՝ շիզոֆրենիա, ասպերգեր, աուտիզմ և
օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում թեմաների շուրջ, մարտի 15-ին հայտարարված է յոգայի օր, իսկ
վեցերորդ օրը՝ կինոդիտում: