06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Շատ տհաճ իրավիճակ է

Նախագահի աշխատակզմից Արմենպրեսին տեղեկացրել են, որ երեկ ուշ երեկոյան Արմեն Սարգսյանին հրավիրել են մասնակցելու մարտի 12-ին Ստեփանակերտում կայանալիք` ՀՀ Անվտանգության խորհրդի նիստին: Արմեն Սարգսյանը ՏԵԽՆԻԿԱԿԱՆ պատճառներով չի մասնակցի նիստին: Հասկանու՞մ եք` ՏԵԽՆԻԿԱԿԱՆ: Հիմա օրինակ ես ի՞նչ մտածեմ, տեխնիկական պատճառը ո՞րն է` փորացավը՞, թե՞ ուղղաթիռում տեղ չի եղել: Իսկ միգուցե տեխնիկական խնդիրն այն է, որ երեկ ամբողջ օրը օդում հարց էր պտտվում` ինչու՞ է ԱԺ նախագահը մասնակցում, իսկ Հանրապետության նախագահը` ոչ: Կարո՞ղ է հարցը փակելու համար ուշ երեկոյան զանգահարել, հրավիրել են, բայց նեղսրտած նախագահը հրաժարվել է` հղում անելով տեխնիկական պատճառներին: Ամեն դեպքում, շատ տհաճ իրավիճակ է: Լրջանալ է պետք, պետությունը կանգնած է աննախադեպ մարտահրավերների առջև, ուղղակի լրջանալ է պետք…

Գրում է ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ