01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ինչ տեսանյութ են ցույց տվել Փաշինյանին. Դավիթ Սանասարյանի օրերը հաշված են. Ժողովուրդ

Դավիթ Սանասարյանի ղեկավարած Պետական վերահսկողական ծառայության գլխին շարունակվում են սև-մութ ամպեր կուտակվել: Ավելին՝ երեկ օրաթերթին իրազեկ աղբյուրներից տեղեկու­թյուններ հասան այն մասին, որ Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի օրերն այդ պաշտոնում, այնուամենայնիվ հաշված են:

Նա արարքներ է թույլ տվել, որոնք հազիվ թե որևէ կերպ ներվեն իշխանությունների կողմից: Մասնավորապես, մեզ հասած տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերջերս Դավիթ Սանասարյանի հետ կապված ուշագրավ փաստերի մասին վկայող տեսանյութ են ցույց տվել՝ կոմպրոմատներ՝ կոնկրետ փաստերով: Ու հիմա Սանասարյանը պետք է պատասխան տա, թե իր ունեցվածքը երբ, որտեղից և ինչ միջոցներով է ձեռք բերել, թեկուզ, որ դրանք լինեն ուրիշի անու­նով:

Նշենք, որ պաշտոնավարման սկզբում նա Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնա­ժողով ներկայացրած հայտարարագրում ներկայացրել էր, որ չունի ոչ գույք, ոչ էլ դրամական միջոցներ:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ