22 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հարցում Ադրբեջանը ոչինչ չի իրականացրել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն էին արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպման  վերաբերյալ՝ ողջունելով հանդիպելու պատրաստակամությունը և ընդգծելով, որ հակամարտության ազատ և տևական կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա, ինչը ներառում է ուժի չկիրառում կամ դրա հետ կապված սպառնալիք, տարածքային ամբողջականություն, ժողովուրդների համար հավասար իրավունքներ և ինքնորոշում:

Henaran.am-ի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը խոսելով կողմերի միջեւ վերջին հայտնի հանդիպումների՝ ներկայումս արտահայտվող հնարավոր արդյունքներից ասաց, որ  սահմանին լարվածության նվազում կա, բայց ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հարցում Ադրբեջանը ոչինչ չի իրականացրել. «Ալիեւը վերջին շրջանում ուժի գործոնը շեշտող երեք հայտարարություն է արել: Սա չի օժանդակում խաղաղության նախապատրաստմանը, այն նպաստում է թշնամության խորացմանը: Ադրբեջանը չի կատարում այդ պայմանավորվածությունը՝ ի տարբերություն ՀՀ-ի, որի վարչապետի եւ ԱԳ նախարարի խոսքում ատելության քարոզ չկա: Նույնը չես ասի Ալիեւի եւ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի մասին»: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ