29 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Թբիլիսիում անցկացվել է «Սեռական բռնությունը հանցագործություն է» ակցիան

«Սեռական բռնությունը հանցագործություն է». Թբիլիսիի կենտրոնում նման կարգախոսի ներքո տեղի է ունեցել ակցիա, որը նվիրված էր Կանանց միջազգային օրվան: Այն կազմակերպել էր «Կանանց շարժումը» եւ ֆեմինիստների անկախ խումբը, հաղորդում է sova.news-ը:

Ակցիայի մասնակիցները լուռ կերպով կանգնել են՝ ձեռքներին՝ հետեւյալ գրությամբ պաստառներ. «16 տարեկանից փոքր երեխայի հետ սեքսը հանցագործություն է», «Բռնության ենթարկված դստերն ընտանիքի օգնությունն ու ընդունումն ամոթ չէ», «Սեքսն առանց համաձայնության հանցագործություն է», «Բռնարարքը կատարողին կանգնեցնելն ամոթ չէ», «Բռնարարքը կատարողին աջակցությունն ու խրախուսումը հանցագործություն է»:

Ակցիան իր ձեւով կոչ էր բռնության ենթարկված կանանց, կանանց իրավունքների պաշտպաններին, օմբուդսմենին, իրավապաշտպան կազմակերպություններին, պետական մարմիններին եւ ԶԼՄ-ներին՝ սկսել սեռական բռնության վերաբերյալ քննարկումն ու աշխատանքը, ակտիվացնել  այս խնդրի վերացման ուղղությամբ միջոցառումները:

Ակցիայի կազմակերպիչների կարծիքով, երկրում գործող սեռական բռնության վերաբերյալ օրենսդրությունը չի համապատասխանում մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշներին, եւ բռնության փաստերի հետաքննություն հազվադեպ է նշանակվում: «Կանանց շարժումը» նաեւ անհարկի է համարում քննչական մարմինների գործելաոճը, որոնք պահանջում են մեծ քանակությամբ ապացույցներ սեռական բռնության զոհերից, հաղորդում է apsny.ge կայքը:

:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ