23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ոչ ոք իրավունք չունի Թուրքիային արգելել C-400 գնել. Չավուշօղլու

Անկարայի վրա ճնշումը՝ S-400 ռուսական զենիթային հրթիռային համակարգերի գնման կապակցությամբ, անօրինական է. երրորդ երկրները չպետք է միջամտեն այդ հարցին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն:  

ԱՄՆ Պետդեպարտամենտը նախօրեին վերահաստատեց, որ Թուրքիայի կողմից C-400- ի գնումը կարող է հանգեցնել նրան առաջավոր տեխնոլոգիաներ տրամադրելու մերժմանը, F-35 հինգերորդ սերնդի ամերիկյան կործանիչների ծրագրի ստեղծմանը նրա մասնակցության դադարեցմանը եւ այլ պատժամիջոցների:

«Մենք տարիներով ցանկացել ենք մեր դաշնակիցներից գնել զենիթային հրթիռային համակարգեր եւ պաշտոնապես այդ մասին հարցում ենք արել նրանց:, եւ այդ դաշնակիցները, որոնք նույնիսկ ամենապարզ զինատեսակների գնմանն էին խոչընդոտում, հանկարծ անհանգստացան, երբ մենք գնեցինք C-400: Ինչու՞ եք այդքան մտահոգված:

Եթե մենք դաշնակիցներ ենք ՆԱՏՕ-ով, եւ Թուրքիային ինչ-որ բան է անհրաժեշտ, դուք այն պետք է վաճառեք մեզ, իսկ եթե չեք ցանկանում վաճառել, ապա պետք չէ միջամտել, երբ Թուրքիան ձեռք է բերում այն, ինչ իրեն անհրաժեշտ է ՆԱՏՕ-ի սահմաններից դուրս», – ասել է Չավուշօլուն՝ Բալըքեսիր քաղաքում: Նրա խոսքերը մեջբերում է «Անադոլու» գործակալությունը:

2017 թ-ին ստորագրված S-400 հակահրթիռային պաշտպանության համակարգերի՝ Թուրքիա առաքման պայմանագիրը պատճառ է դարձել Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ դիվանագիտական բախումների: Վաշինգտոնը պահանջում է, որ թուրքական դաշնակիցները հրաժարվեն ռուսական համալիրներից՝ ի շահ ԱՄՆ-ի Patriot  հակաօդային պաշտպանության համակարգերի: Թուրքական իշխանություններն այս հարցում հստակ դիրքորոշում են որդեգրել եւ չեն ծրագրում հրաժարվել S-400-ից, նույնիսկ Patriot-ի ձեռքբերման դեպքում. այդ թեմաները, ըստ երկրի նախագահի վարչակազմի, «իրար հետ կապ չունեն», հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ