23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Կուբայի առաջնորդն անհեթեթ է որակել իր երկրի դեմ հայցեր ներկայացնելու՝ ԱՄՆ-ի որոշումը

Կուբայի պետխորհրդի եւ նախարարների խորհրդի նախագահ Միգել Դիաս-Քանելը գտնում է, որ Վաշինգտոնի որոշումն ապօրինի եւ անհեթեթ է, ինչը թույլ է տալիս կուբայական ծագմամբ ամերիկացիներին ԱՄՆ դատարաններում հայցեր ներկայացնել մի շարք կուբայական ընկերությունների դեմ: Այս մասին նա հայտարարել է երեքշաբթի իր Twitter- ի էջում:

«Չի կարելի չճանաչել այլ երկրների ինքնիշխանությունը: Կուբան անկախ եւ ինքնիշխան պետություն է, որը հարգում է ուրիշներին եւ պահանջում է հարգանք իր հանդեպ», – նշել է Կուբայի առաջնորդը `մեկնաբանելով Վաշինգտոնի՝ Հավանայի նկատմամբ ձեռնարկվող նոր քայլերը:

Երկուշաբթի Պետդեպարտամենտը հայտարարեց, որ մարտի 19-ից կուբայական ծագմամբ ամերիկացիները կկարողանան դատական հայցեր ներկայացնել ամերիկյան դատարաններ` կղզում 1960-ականների սկզբին ազգայնացված գույքի կառավարմամբ զբաղվող ընկերությունների դեմ: Դրա հետ մեկտեղ, մինչեւ ապրիլի 17-ը, կպահպանվի Կուբայում գործող օտարերկրյա ընկերությունների դեմ նման պահանջներ ներկայացնելու արգելքը:

Կուբայական ծագմամբ ամերիկացիները կկարողանան դատական գործեր հարուցել Կուբայի այն ընկերությունների դեմ, որոնք գտնվում են ռազմական, հետախուզական եւ անվտանգության ծառայությունների վերահսկողության ներքո, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ