22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արմեն Տեր-Սահակյանին փորձում են ներկայացնել որպես քաղբանտարկյալ /տեսանյութ/

Սպանված Հովհաննես Սուքիասյանի որդին՝ Թադևոս Սուքիասյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ 1992 թվականին Վանո Սիրադեղյանի ցուցումով ձևավորվեց մի հրոսակախումբ՝ Արմեն Տեր-Սահակյանի ղեկավարությամբ, որը զբաղվում էր մարդկանց ահաբեկելով ու սպանելով։

Սուքիասյանի խոսքով, այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է, Տեր-Սահակյանի փաստաբաններն ու կողմնակիցները փորձում են Տեր-Սահակյանին ներկայացնել որպես քաղբանտարկյալ՝ ընդգծելով նաև, որ իբր թե Տեր-Սահակյանը բանտարկվել է 1990-ական թթ. ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի դեմ ցուցմունք չտալու համար։

Թադևոս Սուքիասյանը ասում է, որ իր հայրը եղել է Հայ հեղափոխական դաշնակցության անդամ։

Իր հոր սպանության դրդապատճառը, ըստ Թադևոս Սուքիասյանի, առաջին հերթին եղել է քաղաքական։

Վանո Սիրադեղյանն և իր կողմնակիցները, ըստ Թադևոսի, պահանջել են Հովհաննես Սուքիասյանի հրաժարականը, ով Աշտարակի գործկոմի նախագահն էր։

Հովհաննեսի եղբայրը՝ Հարություն Սուքիասյանի պնդմամբ ՀՀՇ-ական գործիչների մի շրջանակ, որոնց թվում նաև Վանո Սիրադեղյանը կայացնում էին քաղաքական որոշումներ։

«Լևոնը Վանոյի մոտ պրեզիդենտ ա աշխատում», – 1990-ական թվականներին տարածված խոսակցություններն է հիշատակում Սուքիասյանը.

«Վանոյի ու Արմենի ազատության մեջ հայտնվելը հարվածում է նոր պետականության կայացման գործին», – ընդգծում է Հարություն Սուքիասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ